Արմինֆո. Դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս տեղեկությունը հաստատում է Գլխավոր դատախազությունը։ Մինչդեռ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ուզունյանը մեկնել է Հայաստանից, և Գլխավոր դատախազությունում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ բոլոր հանգամանքները պարզելու համար:
Հավելենք, որ 2004-2016 թվականներին Ուզունյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահն էր, իսկ 2016 թվականի ամռանից՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Անցած շաբաթ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատավոր Սամվել Ազատի Ուզունյանին քրեական հետապնդման եւ ազատազրկման ենթարկելու միջնորդությունը:
ԶԼՄ-ները նրա նկատմամբ քրեական հետապնդումը կապում են 2007-2009թթ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կաշառակերության դեպքերի բացահայտման մասին ԱԱԾ վերջերս տարածած հաղորդագրության հետ, որոնց անունները չեն հրապարակվում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ