Արմինֆո. Անցնող 2019 թվականը բոլոր իմաստներով հաջող էր Պաշտպանության նախարարության համար: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված տեսանյությում, որը հրապարակել է կառավարությունը:
Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է որակյալ սննդի ապահովմանը զորամասերում: Բացի այդ, պաշտպանական գերատեսչության ղեկավարի ասելով, անցնող տարին նշանավորվել է նաև նոր սպառազինության ձեռք բերմամբ: ՙՀայաստանի զինված ուժերը և հայոց բանակը համալրվել են նորագույն ռազմակն տեխնիկայով, սպառազինությունների նոր տեսակներով: Մեր ԶՈՒ օրեցօր կդռանան ավելի հզոր, մեր ուժը՝ ավելի մահաբեր հակառակորդի համար՚, - եզրափակել է Դավիթ Տոնոյանը: