Արմինֆո.Հայաստանի Զինված ուժերը համալրվել են ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է վարչապետգ Նիկոլ Փաշինյանը, հավելելովմ որ համակարգերը 2019 թվականի արտադրության են: ՙՍա այս տարվա մեր ամենակարեւոր ձեռքբերումներից է: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է:)՚, - գրել է վարչապետը:
Հավելենք, որ ՏՈՐ ԶՀՀ նախատեսված է կարևոր վարչական, տնտեսական և ռազմական օբյեկտները, ցամաքային միավորումների առաջին էշելոնները հակատանկային և թևավոր հրթիռների հարվածներից, հեռահար կառավարվող թռչող սարքերից, ինքնաթիռներից և ուղղաթիռներից, այդ թվում նաև "ստելս" տեխնոլոգիայով հարվածներից քողարկելու համար: Ընդ որում, ՏՈՐ համակարգն ինքն է վերահսկում նշված օդային տարածքը եւ ինքնուրույն ոչնչացնում է բոլոր օդային թիրախները, որոնք չեն ճանաչվել "յուրային-օտար" համակարգի կողմից: