Արմինֆո.Դեկտեմբերի 20-ին կողոպտել են Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի բնակչուհի Աննա Բադալյանի բնակարանը: Ըստ ԶԼՄ-ների, տուժողը ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետն է:
Գողությունը կատարվել է ժամը 17:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում. անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են մուտքի դուռը և մուտք գործելով բնակարան ՝ ննջասենյակից հափշտակել գումար: