Արմինֆո.Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երեւանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով: Այդ մասին ուրբաթ հաղորդել է "Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն" ՓԲԸ մամուլի ծառայությունը։
"Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում որոշակի ժամանակավոր փոփոխություններ կլինեն։ Միայն դեկտեմբերի 31-ին մետրոն կսկսի աշխատել 07:00-ից եւ կգործի մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ի 06: 00-ն", - նշվում է հաղորդագրության մեջ: