Arminfo.info





 Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2019 13:56
Նաիրա Բադալյան

Այսօր ՀՀ-ում կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե ՀՀ կառավարությունն իր վարած քաղաքականությամբ ընտանեկան արժեքներին հակադրվում է և գործում է ընդդեմ ընտանեկան արժեքների. Փաշինյան

Այսօր ՀՀ-ում կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե ՀՀ կառավարությունն իր վարած քաղաքականությամբ ընտանեկան արժեքներին հակադրվում է և գործում է ընդդեմ ընտանեկան արժեքների. Փաշինյան

Արմինֆո. Այսօրվա նիստում կառավարությունն ընդունել է որոշում՝ երեխաների ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելու, նրանց մուտքը հաստատություններ կանխարգելելու, երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու, ինչպես նաև երեխաներին ուղղված այլընտրանքային նոր ծառայությունների ընդլայնելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ չորս գիշերօթիկ հաստատություններին տրամադրվող ընթացիկ դրամաշնորհները 2020 թվականից դադարեցվում է:

Ըստ այդմ՝ գործադիրի որոշմամբ առաջարկվում է բյուջեի վերաբաշխում՝ 2019 թվականի նոյեմբեր 1-ից «Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» միջոցառման և «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» միջոցառման շահառուների թիվը ավելացնել 260-ով: Բնաիրային օգնության փաթեթը բաղկացած է էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարներից, շահառու երեխաներին տրամադրվող հագուստից, կոշիկից և սննդի զամբյուղից: Սննդի զամբյուղը պարունակում է բրինձ, կարագ, բուսական յուղ, ձու, պանիր, շաքարավազ, կարտոֆիլ, միս, ալյուր:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այն կառավարության որդեգրած քաղաքականության, նաև խնայված միջոցների վերաբաշխման արդյունքում իրականացվող միջոցառում է: Անդրադառնալով որոշման հետ կապված բարձրացված աղմուկին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հետաքրքիր է, որ այսօր ՀՀ-ում կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե ՀՀ կառավարությունն իր վարած քաղաքականությամբ ընտանեկան արժեքներին հակադրվում է և գործում է ընդդեմ ընտանեկան արժեքների: Հետաքրքիր է, որ երեխային ընտանիք վերադարձնելու քաղաքականությունը վարում է մեր կառավարությունը, իսկ, ասենք, երեխաներին ապօրինի որդեգրելու մեխանիզմներ Հայաստանում գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք, ազգային արժեքների դրոշը բռնած ի՞նչ են արել, մենք բոլորս գիտենք, այդ թվում՝ կոնկրետ քաղաքական ուժեր»:

 

Վարչապետը հիշեցրել է, որ 2003 թվականից ՀՀ-ի պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտ երեխաներին բնակարանով ապահովելը ու «ազգային» կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել: «Մարդիկ են եղել, որ այդ տարիներին եղել են նախարարներ ձեզ հայտնի կուսակցություններից: Այդ ընթացքում բնակարանաշինություն է տեղի ունեցել մանկատների երեխաներին բնակարանով ապահովելու համար: Իսկ ինչո՞ւ այդ բնակարանները չեն հասել այդ երեխաներին: Հիմա որ գնանք, հետաքննենք, պարզենք, և պարզվի ինչ-որ բան, ու այդ մարդիկ հայտնվեն բանտում, ստացվելու է, որ նրանք «քաղաքական հալածյալ» են, ճի՞շտ է», - ասել է գործադիրի ղեկավարը:

 

Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ մի կողմից պետք է խթանել, քաջալերել բազմազավակ ընտանիքներին, մյուս կողմից պետք է երաշխիքներ ստեղծել, որպեսզի այդ բազմազավակ ընտանիքների երեխաները հետագայում չհամալրեն աղքատության շարքերը: «Բայց սրա համար մեզ պետք է լուծել մի ֆունդամենտալ խնդիր՝ նրանք պետք է մրցունակ կրթություն ստանալու հնարավորություն ունենան: Ընդհանրապես մենք ապագայում աղքատությունից ապահովագրելու միայն մի տարբերակ ունենք՝ տալ պատշաճ կրթություն, տալ այնպիսի կրթություն, որ նրանք ստանան այնպիսի մասնագիտություն, որ աշխատանքի շուկայում կարողանան գտնել աշխատանք: Սա շատ կարևոր է: Չեմ հոգնի այս մասին անընդհատ խոսել, կրթության ոլորտի մեր բարեփոխումների մասին խոսեցինք, քննարկեցինք, քննադատվեցինք, քննադատեցինք, 2020 թվականին մեզ համար պետք է լինի գործողությունների տարի: Ընդ որում, մեր հայտարարությունների վերաբերյալ՝ սկսած դպրոցական ծրագրերից, վերջացրած բուհական ծրագրերով, մինչև այս պահը որևէ ռացիոնալ հակափաստարկ չեմ լսել: Ընդ որում, չբացառելով, որ պահին կհնչի որևէ ռացիոնալ հակափաստարկ, ինչպես մնացած դեպքերում, մենք կարձանագրենք, կարձագանքնեք այդ հակափաստարկին, բայց պետք է գնանք հանրակրթության խորքային և բովանդակային փոփոխության»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Փնտրել ըստ օրերի