Արմինֆո.<Իմ կարծիքով ՝ հեղափոխությանը դիմադրելու մասին վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունն ուղղված էր այն պաշտոնյաներին, ովքեր տարիներ շարունակ ապօրինի եկամուտներ են ստանում իրենց զբաղեցրած ծառայողական դիրքի շնորհիվ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> դաշինքից Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ։
<Հասկանալի է, որ նման կողմնակի եկամուտները պետական կառույցներում իրենց աշխատանքը բավականին շահավետ էին դարձնում։ Մինչդեռ, այսօր այդ նույն մարդիկ պետք է, իրենց պատկերացմամբ՝ ստիպված են աշխատել միայն աշխատավարձով՝ հանուն պետության զարգացման: Հասկանալի է, որ դա իրենց մտահորիզոնում ոչ մի կերպ չի տեղավորվում, այստեղից էլ բխում վարչապետի նշած դիմադրության ձգտումը>, - ընդգծել է խորհրդարանականը ։
Կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Ինչից հետո հայտարարել է, որ այս տարվա տնտեսական բոլոր ցուցանիշներն ձեռք են բերվել՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Վարչապետի համաձայն՝ կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի է ունենում՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի, քանի որ իրավապահ մարմինները անվերջ ձգձգում են գործերի քննությունը։ Վերջում Փաշինյանը պաշտոնյաներին խոստացել է ջարդել այդ դիմադրությունը:
Խորհրդարանականի գնահատմամբ, չնայած պետական կառավարման համակարգում նման կադրերի բացահայտման դժվարություններին՝ պետական կառույցների ղեկավարությունն այն դեպքում, երբ դա, այնուամենայնիվ, հաջողվում է, անմիջապես հեռացնում է նրանց: Խորհրդարանականը համոզված է, որ պետական կառույցների մաքրման ուղղությամբ տարվող աշխատանքներն ընթանում են ճիշտ ուղղությամբ, և ժամանակի ընթացքում հաջողությամբ կպսակվեն:
Ըստ Պողոսյանի ՝ <անցյալի կադրերից> պետական կառավարման համակարգի օպտիմալացման և մաքրման գործընթացի նկատմամբ կառավարության և վարչապետի խիստ զգուշավոր մոտեցումը պայմանավորված է պետությանը չվնասելու ցանկությամբ, ինչն ինքնաբերաբար հանգեցնում է պետական կառավարման համակարգի բարեփոխման դանդաղեցմանը, սակայն բացառում է վերջինիս անդառնալի վնաս հասցնելու հնարավորությունը։
<Ի վերջո, բավական շատ պաշտոնյաներ պարզապես ստիպված էին աշխատել՝ վերևից եկող անցյալի արատավոր կանոնների համաձայն։ Նրանք ուղղակի այլընտրանք չունեին։ Եվ այսօր, երբ այդ այլընտրանքը հայտնվեց, նրանց պետք է հնարավորություն տալ աշխատել հանուն պետության, այլ ոչ թե՝ սեփական գրպանի և ղեկավարության գրպանների: Համոզված եմ, որ նման հնարավորությունը ձեռնտու է շատերին, եւ բոլոր այդ մարդիկ կարող են հանգիստ աշխատել՝ առանց նայելու ղեկավարության հատուկ պահանջներին: Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ՝ դա է կարևորը։ Մնացածը կգա ժամանակի ընթացքում>, - ամփոփել է Պողոսյանը ։