Արմինֆո. Գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն: Այս մասին դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա հայտարարել է իրավապահ մարմիններին դիմելու մտադրության մասին՝ կոչ անելով այլ խմբակցությունների պատգամավորներին հետեւել իր օրինակին: <Կարևոր է հնարավորինս սեղմ ժամկետներում բացահայտել այն անձանց, որոնք մասնակցել են այդ հանցագործությանը, եւ տալ պատասխաններ դրա կազմակերպիչների եւ կատարողների մասին> - հայտարարել է պատգամավորը՝ հույս է հայտնելով, որ իրավապահ մարմինների պատասխան չի ուշանա: