Արմինֆո. Մենք չպետք է պատասխանենք Բաքվի՝ ներքին սպառման համար արված հայտարարություններին, որովհետև այդ հայտարարություններն անողները հենց դրան են ձգտում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը։
Ըստ պատգամավորի ՝ այս առումով պետք է հաշվի առնել Ադրբեջանում տեղի ունեցող ներքին գործընթացները։ Նրա գնահատմամբ ՝ հարեւան երկրում ոչ հասարակ իրավիճակը է, ինչի մասին են վկայում ներքաղաքական ու տնտեսական բարդ գործընթացները՝ կլանային ու կոռուպցիոն բաղադրիչով։ Այս առումով, Իգիթյանի գնահատմամբ, Մամեդյարովի եւ Իլհամ Ալիեւի շատ հայտարարություններ առաջին հերթին ուղղված են ներքին հանրությանը։
<Հետևաբար՝ Բաքվից հնչող յուրաքանչյուր հայտարարության պատասխան տալու կարիք մենք չունենք։ Առաջին հերթին՝ հաշվի առնելով կարգավորման սկզբունքներից եւ ձեւաչափից շատ հեռու բանավեճի մեջ մեզ ներքաշելու Ադրբեջանի ձգտումը: Անհրաժեշտ է դա հասկանալ։ Նման հայտարարություններ անելով ՝ նույն Էլմար Մամեդյարովը Բրատիսլավայում հայ գործընկերոջ և Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ բոլորովին այլ խոսակցություններ է վարում։ Եվ ահա այս հայտարարություններին մեր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է շատ պարզ ու սպառիչ>, - ընդգծել է Իգիթյանը ։
Անցյալ շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններում <քննարկվում են կոնկրետ եւ իրական պահեր>, մասնավորապես տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը, ընդ որում՝ իբր Երեւանի նախաձեռնությամբ, <Լավրովի պլանն է>:
Մեկնաբանելով Մամեդյարովի հայտարարությունը ՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ այս փուլում որևէ փաստաթղթի շուրջ քննարկումներ չկան: <Բոլոր այն առաջարկները, որոնք չեն ենթադրում արցախցիների ինքնորոշում, Հայաստանի համար անընդունելի են> - հայտարարել է Նաղդալյանը: