Արմինֆո.Նիդեռլանդների Թագավորությունը երեք նոր դեսպանատուն կբացի Հայաստանում, Նիգերում եւ Բուրկինա Ֆասոյում, խորհրդարանի պատգամավորներին հաղորդել Է Նիդերլանդների արտգործնախարար Ստեֆ Բլոկը, հաղորդում Է DutchNews.nl-ը:
Նախարարի խոսքով ՝ Երեւանում նոր դեսպանատունը կնշանակի, որ Հոլանդիան ավելի լավ ներկայացված կլինի ողջ տարածաշրջանում։ Բացի այդ, Բլոկի ասելով, ամրապնդվելու են հոլանդական դիվանագիտական ներկայացուցչություններն Աբուջայում (Նիգերիա), Ամմանում, Բաղդադում, Պեկինում, Բոգոտայում, Բրյուսելում, Կարակասում, Ժնեւում, Նյու Յորքում, Ռաբաթում, Տիրանայում եւ Վիլնյուսում:
Նա նշել է, որ կառավարության կոալիցիոն համաձայնագիրը ներառում էր 40 մլն եվրո ծախսելու պարտավորություն՝ արտերկրում Նիդերլանդների դիվանագիտական ներկայության ամրապնդման եւ դեսպանատների ու հյուպատոսարանների բացման համար:
Այդ տարածաշրջաններում անկայունության պատճառով մոտ 10 մլն եվրո արդեն ծախսվել է ԵՄ-ից հարավ եւ արեւելք դիվանագիտական ներկայացուցչությունները 29 նոր դիվանագետներով համալրելոււ համար: 2017 թվականի մայիսին միջազգային հարաբերությունների կառավարական խորհրդատվական խորհուրդը հայտարարել էր տարեկան ծախսերը 70-80 մլն եվրոյի չափով ավելացնելու անհրաժեշտության մասին՝ մի քանի տարվա կրճատումներից հետո Նիդերլանդների դեսպանատները կարգի բերելու համար:
Նախօրեին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում ներկայացրել էր Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության հիմնավորումները ՝հայաստանում իր դիվանագիտական ներկայացուցչությունը բացելու վերաբերյալ։ "Հայաստանը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, Հետևաբար ռազմավարական կարևորություն ունի։ 2018 թվականի, այսպես կոչված, "թավշյա հեղափոխությունից" հետո նոր կառավարությունը արդիականացնում է երկիրն ու պայքարում կոռուպցիայի դեմ։ Նիդերլանդները կարող է աջակցել այդ գործընթացին",- ասված Է Նիդերլանդների ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը առանց քննարկման եւ քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA):