Արմինֆո. Երեւանի տարածքում առեւտրով զբաղվող կամ ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են չխախտել գիշերային լռությունն ու քաղաքացիների անդորրը: Դեկտեմբերի 16-ին համապատասխան որոշում է կայացվել Երեւանի ավագանու արտահերթ նիստում:
Ժամը 23-ից մինչեւ 7-ը մայրաքաղաքի քաղաքացիների անդորրն ու լռությունը խախտող գործողությունների համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի 200-ից մինչեւ 300 - ապատիկի չափով (առաջնային իրավախախտման դեպքում), 1 մլն դրամի չափով՝ կրկնվելու դեպքում:
Նշենք, որ լուծում է պահանջում է նաեւ ֆիզիկական անձանց կողմից անդորրի խախտման խնդիրը, որոնք նույնիսկ գիշերը իրենց թույլ են տալիս բակերում աղմկոտ հրավառություններ կազմակերպել:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ