Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019 17:23
Շուշան Սաֆարյան

69-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ 12 տարին չլրացած երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար. նախաքննությունն ավարտվել է

69-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ 12 տարին չլրացած երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար. նախաքննությունն ավարտվել է

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 69-ամյա տղամարդու կողմից 12 տարին չլրացած երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՔԿ մամուլի ծառայույթունից, մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է,որ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1950 թվականին, շենքի առաջին հարկում գործող իր կոշիկի արհեստանոցում պահել է ընտանի կենդանիներ և 2018թ-ի օգոստոս ամսին, կենդանիներին սիրելու պատրվակով, հյուրընկալել և անառակաբարո գործողություններ է կատարել 12 տարին չլրացած երկու երեխայի նկատմամբ:

ՙՁեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 69-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ խափանման  միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՚, - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի