Arminfo.info





 Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019 15:45

Կոնվերս Բանկը հրաժարվում է պլաստիկի օգտագործումից

Կոնվերս Բանկը հրաժարվում է պլաստիկի օգտագործումից

Արմինֆո.Կոնվերս Բանկը  մտադիր է առաջիկայում ամբողջապես հրաժարվել պլաստիկի օգտագործումից՝ դառնալով նման նախաձեռնությամբ հանդես եկած առաջին ֆինանսական կառույցը Հայաստանում: Այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են վերջերս՝  Բանկի Գլխամասում և Հաճախորդների սպասարկման գրասենյակում, որտեղ պլաստիկ բաժակների փոխարեն ներկայում օգտագործվում են թղթից բաժակներ, թափոնի տեսակավորում է իրականացվում: Օգտագործումից հետո թափոնը վերամշակման է ենթարկվում:

« Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախագծերը մշտապես Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում են և հանդիսանում են Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը:  Նշված ծրագրի իրականացման շրջանակում աստիճանաբար պլաստիկ բաժակների օգտագործումը կդադարացվի նաև Բանկի մասնաճյուղերում, իսկ գործընկեր ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ  կազմակերպությունը  կզբաղվի  աղբի տեսակավորմամբ, վերամշակմամբ  ու կրկնակի օգտագործման հարցերով»,-ասել են Կոնվերս Բանկում:

Բանկը կարևորում է նաև իր գործընկեր համայնքներում միջավայրի պաշտպանության անհրաժեշտությունը : Այսօր  քննարկվում է  այդ բնակավայրերում աղբի տեսակավորման  և վերամշակման հնարավորությունների ստեղծմանը աջակցության հարցը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի