Arminfo.info





 Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019 15:38
Կարինա Մանուկյան

Արփինե Հովհաննիսյան. Նախագահ Սարգսյանի համար եկել է պատասխանատու պահը

Արփինե Հովհաննիսյան. Նախագահ Սարգսյանի համար եկել է պատասխանատու պահը

Արմինֆո. <Իրավական կրթություն և վերահսկողություն> ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը կոչով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՝ կապված <Սահմանադրական դատարանի մասին> օրենքում փոփոխություններ կատարելու հետ:

 

<ՍԴ դատավորների «պարապության» նպաստի հայտնի նախագիծը ԱԺ-ի կողմից ամբողջությամբ ընդունվելուց անմիջապես հետո`ուղարկվել է ՀՀ նախագահին:

 

Բոլորս գիտենք, որ նախագահ Սարգսյանը հրապարակավ, իսկ ոչ հրապարակավ էլ ավելի շատ` սրտնեղում է, որ Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները հստակ չեն, սահմանափակ են, քիչ են, սակայն, ակնհայտ է, որ կա սահմանադրական մեկ հոդված, որ նախագահի ամենասիրած հոդվածն է, ինչու ոչ` Արմեն Սարգսյանի պաշտպանիչ վահանը պատասխանատու իրավիճակներում։ Այն է՝ Սահմանադրության 129-րդ հոդվածը, որը սահմանում է, որ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով։

 

ԱԺ-ի պաշարման առիթ հանդիսացած հոկտեմբերի 2-ի օրենքի պարագայում հենց այս դրույթը դարձավ նախագահ Արմեն Սարգսյանի փրկօղակը։ Նախ` պարոն Սարգսյանը սպասեց վերջին` 21-րդ օրվան, ապա դիմեց ՍԴ`օրենքի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար։ Սա հնարավորություն տվեց Արմեն Սարգսյանին օրենքի ընդունումից հինգ ամիս անց միայն, երբ տեղի էին ունեցել բուռն քրեաքաղաքական իրադարձություններ՝ սահմանադրական կարգի տապալմամբ խորհրդարանի արձակում, ընտրություններ, նոր խորհրդարանի ձեւավորում, ստորագրել ի սկզբանե ակնհայտ սահմանադրական օրենքը` ամենախաղաղ պայմաններում` առանց որեւէ պատասխանատվության եւ բեռի։ Այնքան խաղաղ, որ նույնիսկ ինքը` Արմեն Սարգսյանը, չպատասխանեց, թե ի վերջո ինչու էր ինքը դիմել Սահմանադրական դատարան, այլ ընդամենը իր աշխատակազմի իրավաբանական վարչության միջոցով պաշտոնապես տեղեկացրեց, որ իր ՍԴ դիմելու պատճառներից մեկն այն էր, որ օրենքի որոշ դրույթներ դարձել են ԲԱԶՄԱԹԻՎ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ:

Գուցե բարդ է, բայց ենթադրում եմ` Արմեն Սարգսյանը իր բազմաթիվ ուղեւորությունների միջակայքում պետք է տեղեկանա, որ իրեն ներկայումս ստորագրման են ուղարկել օրենք, որն առաջացրել է քննարկումների իսկական փոթորիկ իրավաբանների եւ այլ շրջանակներում։ Այն աստիճան, որ օրենքի սահմանադրականության վերաբերյալ նույնիսկ բովանդակային, թեեւ անհաջող բանավեճ է փորձում ծավալել արդարադատության նախարարը։ Իհարկե, նախագծի հեղինակը կարող է պնդել, որ այն սահմանադրական է, ես էլ անկեղծ հավատում եմ նրա անկեղծ համոզմունքին, որ ինքը զեկուցել է միանգամայն սահմանադրական նախագիծ, սակայն միայն այդ համոզմունքը օրենքը չի դարձնում սահմանադրական: Մեր հասարակական կազմակերպության էջին հասանելի են այն դրույթները, որոնք խնդրահարույց են`ընդ որում` ոչ միայն իմ, այլև բազմաթիվ իրավաբանների կարծիքով՝ հղումը մեկնաբանությունում։

 

Կարծում եմ` նախագահ Սարգսյանի համար եկել է պատասխանատու պահը ցույց տալու, որ իր անկախությունը չի սահմանափակվում միայն Նիկոլ Փաշինյանի հետ որպես հավասարը հավասարի հետ կատարված լուսանկարներով եւ հայտարարություններով։ Ու դրա համար կա պարզ բանաձև` ինչ արագությամբ նախագահը որոշում կկայացնի ստորագրել օրենքը կամ արդյոք անսալով բազմաթիվ իրավաբանների մտահոգություններին՝ կդիմի Սահմանադրական դատարան օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը քննարկելու համար, թե՞ ոչ։

Ընդ որում, հասկանալով, որ շահեր բախման խնդիր կարող է լինել ՍԴ անդամների կողմից այս օրենքին անդրադարձ կատարելիս, ՍԴ ուղարկելիս պետք է հատուկ շեշտադրել ՍԴ կողմից Վենետիկի հանձնաժողով կրկին դիմելու սուր անհրաժեշտությունը: Ի՞նչու քանզի հաղթահարված չեն այս հարցի մասով հանձնաժողովի մտահոգությունները և դրանք էլ ևս նախագիծը սահմանադրականության տեսանկյունից դարձնում են խոցելի: Այս մասին ևս` հղումով: Եվ վերջում` ուզում եմ ուղիղ դիմել իրեն

 

Պարո'ն Սարգսյան, հավատացե՛ք սա այն հարցն է, որտեղ ձեր «բարի» ու ոչ քաղաքական ռեյտինգի մի քանի տոկոսը արժե «զոհել», չնայած` կարծում եմ ` նույնքան էլ կշահեք: Հավատացեք` սեփական սահմանադրական ֆունկցիայի իրականացումը մի քանի տոկոս վարկանիշ արժե, հատկապես որ այն ձեռք է բերվել ոչ մի բան չանելու արդյունքում: Ձեր մասին սովորաբար ասում են, որ դուք միշտ անում եք այն ինչ ձեզ պետք է և հարմար` անկախ նրանից ով և ինչքան է ձեզ քննադատում: Իսկ գուցե պա՞հն է, որ գեթ մեկ անգամ, ձեզ «պետք» ու «հարմար» լինի անել այն` ինչը Ձեր սահմանադրական պարտականությունն է: Հավատացնում եմ ձեզ` հիմքերը առկա են` հիմնավոր ու համոզիչ, ոչ ինչպես նախորդ անգամ: Դուք անընդհատ խոսում եք Հայաստանի ապագայի, զարգացման հեռանկարների մասին, հիմա եկել է պահը տեսնելու՝ Ձեր դերակատարումը այդ ապագայի մեջ։ Գուցե պա՞հն է ցույց տալ`արդյոք Դուք ուզում եք լինել մի երկրի նախագահ, որտեղ Սահմանադրական դատարանի անկախությունը արժեք է, թե ուզում եք լինել մի համակարգի մաս, որը օրինաչափ է համարում երկրի Բարձր դատարանի նկատմամբ ճնշումները`ընդ որում անկախ նրանից ինչ կարծիք եք ունեցել նախկին համակարգի մասին>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հովհաննիսյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Փնտրել ըստ օրերի