Արմինֆո.Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղում գազի թունավորումից մարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Գանձաքար գյուղի մի բնակչուհի իրենց տան լոգարանում մահացած վիճակում հայտնաբերել է որդուն՝ 1978 թ. ծնված Ռազմիկ Շահնազարյանին և նրա կնոջը՝ 1982 թ. ծնված Վարդուհի Ներկարարյանին, որոնք մահացել են լոգարանում՝ շմոլ գազից թունավորվելու հետևանքով: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր: