Arminfo.info





 Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2019 12:16
Կարինա Մանուկյան

Արծվաբերդ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Արծվաբերդ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Արմինֆո. ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պետական աջակցության ծրագրով շահառուներին սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

 

Մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին: Քննչական կոմիտեի հաղորդման համաձայն, Հայաստանի Հանրապետությունում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և ՀՀ ներմուծել սերմացու ցորեն: Սահմանված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր համայնք նախապես հայտ է ներկայացրել մարզպետարան՝ ըստ ցորենի սերմացուի համար հերթագրված անձանց քանակի, որի հիման վրա էլ մարզպետարանը հայտ է ներկայացրել ՀՀ ՊՈԱ կազմակերպություն և ստացել հայտով ներկայացված քանակի ցորենի սերմացու, որը հետագայում, մարզպետների կազմակերպմամաբ, համայնքի ղեկավարների կողմից մարզկենտրոններից  տեղափոխվել է համապատասխան համայնքներ և բաշխվել նախապես ցուցակագրված և հողատարածք ունեցող տնտեսվարող սուբյեկտներին:

 

ՙԸստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպությունից Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքին 2013 թվականին տրամադրվել է 20 տոննա, 2014 թվականին՝ 78.75 տոննա, 2015 թվականին՝ 74.9 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուներ, որոնք Արծվաբերդ համայնքի ներկայացուցիչը, մարզկենտրոնից ստանալով, տեղափոխել է համայնք և պահեստավորել համայնքապետարանում: Աշնանացան ցորենի սերմացուի համար արդեն իսկ հերթագրված բնակիչները, համայնքապետարանի համապատասխան աշխատակցից ստացել են իրենց հասանելիք ցորենի սերմացուն, որոնց հիմնական մասը նախապես է վճարել գումարը, իսկ մի մասն էլ պարտք է մնացել՝ բերքահավաքից հետո վճարելու պայմանով: Համայնքի յուրաքանչյուր բնակիչ ստորագրել է համապատասխան ցուցակում՝ իր անվան և իր կողմից վճարած գումարի դիմաց:

 

Նախնական քննությամբ, սակայն, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզի Արծվաբերդ համայնքում պետական աջակցության ծրագրի շրջանակներում շահառուներին՝ գյուղացիներին, տրամադրված սերմացուի բաշխման գործընթացում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։

 

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ սերմացուի դիմաց գյուղացիներից հավաքագրված գումարները տնօրինվել են համայնքի ղեկավարների կողմից՝ սեփական հայեցողությամբ՝ մարզպետարանին ներկայացնելով կեղծ փաստաթղթեր։

 

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, 2014-2016թթ. ընկած ժամանակահատվածում, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում, 2013-2015թթ. ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված և Արծվաբերդ համայնքի բնակիչներին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի դիմաց հավաքագրված և իր վստահությանը հանձնված գումարի մի մասը՝ 22.469.000 ՀՀ դրամ գումարը, ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի համապատասխան բանկային հաշվեհամարին փոխանցելու փոխարեն, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացրել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով առնաձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

 

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով թաքցնել իր կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու հանգամանքը, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014 և 2015 թվականներին  կազմված և իրեն հանձնված «ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի հողօգտագործողներին  սերմացու հատկացնելու վերաբերյալ» տեղեկանքներում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, իսկ 2016 թվականին, կեղծ տեղեկություններ մտցնելով, կազմել է «2013-2015 թվականներին ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի հողօգտագործողներին հատկացված սերմացուների պարտքերի վերաբերյալ՝ ըստ շահառուների» անվամբ պաշտոնեական փաստաթուղթ համարվող տեղեկանքը և դրանք հանձնել Տավուշի մարզպետարան:

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արծվաբերդ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

 

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՚, - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Արարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրըԱրարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրը
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Փնտրել ըստ օրերի