Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2019 12:08
Կարինա Մանուկյան

Հայաստանում մեկնարկել է ճապոնական կինոյի փառատոնը

Հայաստանում մեկնարկել է ճապոնական կինոյի փառատոնը

Արմինֆո. Նախօրեին Երևանում մեկնարկել է ճապոնական կինոյի փառատոնը ։  Փառատոնային ցուցադրությունները բացեց Կենձի Կատագիրիի "Բնակարանների լվացում" ֆիլմը, որը պատմում է անսովոր աշխատանքի մասին. վատ համբավ ունեցող բնակարաններում բնակվել՝ նախկին տհաճ միջադեպերի հետքերը ոչնչացնելու նպատակով։

 

Ինչպես նշել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, Հայաստանում ճապոնական կինոյի փառատոնի անցկացումն արդեն բարի ավանդույթ է դարձել։  Նա հատուկ նշել է, որ Ճապոնիայում կինեմատոգրաֆիայի ոլորտը գրավիչ է դառնում երիտասարդների համար, ինչի շնորհիվ տեղական կինոարտադրությունը զարգացման նոր փուլ է ապրում:

 

Այս տարի փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսի դատին կներկայացվեն ժամանակակից չորս ֆիլմեր, որոնք Ճապոնիայում մեծ հաջողություն են ունեցել ։  Բացի "Բնակարանների լվացումից", կցուցադրվեն Սոիտիրո Կոմացուի "Ֆուձիկո. լռության և մենության դաշնակահարուհի",  Կոձի Ֆուկադայի  "Ծովից եկածը",  Տակասի Յաձակիի "Ճակատագիր. Կամակուրայի պատմությունը"։

 

Երեւանում կինոցուցադրությունները տեղի կունենան դեկտեմբերի 12-14-ը "Մոսկվա" կինոթատրոնում: Այնուհետև ֆիլմերը կներկայացվեն Գյումրիում (դեկտեմբերի 15-ին, "Նարեկ" բարեգործական հիմնադրամ), Սպիտակում (դեկտեմբերի 15-ին, մշակույթի տուն), Էջմիածնում (դեկտեմբերի 20-ին, քաղաքապետարանի կինոդահլիճ) և Իջևանում (դեկտեմբերի 21-ին, բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոն):  Բոլոր ֆիլմերի մուտքն ազատ է:

 

Փառատոնն անցկացվում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության կողմից՝ հայ-ճապոնական "Հիկարի" գիտակրթական կենտրոնի և "Իրոհա" հայ-ճապոնական ուսումնամշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Կառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրըԿառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրը
Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համարԱպրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար
Թորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողներիԹորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների
Պետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքումՊետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքում
Փաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհՓաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհ
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորներիԿորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների
Վերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալՎերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
Ավիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերինԱվիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերին
Փոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուցՓոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց
Nail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքումNail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքում
Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառովՀայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառով
Հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Տիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձիՏիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի
Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայողՀակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող
ՀՀ ԱԳՆ-ն կրկին դիմել է իր քաղաքացիներին՝ կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի հետ կապվածՀՀ ԱԳՆ-ն կրկին դիմել է իր քաղաքացիներին՝ կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի հետ կապված
Փնտրել ըստ օրերի