Արմինֆո. Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA) եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել են ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին մասին թիվ 150 բանաձեւի ընդունումը:
ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, AAA գործադիր տնօրեն
Բրայան Արդունին շնորհակալություն հայտնել սենատորներ Ռոբերտ Մենենդեսին եւ Թեդ Քրուզին ' այս հարցի առաջխաղացման հարցում հաստատակամության համար: "Նրանց համառության շնորհիվ հաջողվեց հասնել այs պատմական բանաձեւի ընդունմանը։ Այս օրինագծի ընդունումը հատկապես տեղին է այսօր, հաշվի առնելով, որ այս շաբաթ նշվում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ստորագրման տարեդարձը, ինչպես նաև Մարդու իրավունքների օրը ։ Սենատի այսօրվա գործողությունները միանշանակ իմաստավորում են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը եւ աշխարհին հզոր ազդակ են տալիս այն մասին, որ ԱՄՆ-ն պաշտպանում է մարդու իրավունքները", - ընդգծել է Արդունին:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն, իր հերթին, արձանագրել է, որ իր քայլով Սենատը միացավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին եւ մերժեց Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան ազնիվ հիշողությունների դեմ Թուրքիայի բազմամյա վետոն: "Ժամանակն է, որ գործադիր իշխանությունը միանա Կոնգրեսին, որպեսզի վերջ դնի ԱՄՆ ցանկացած մեղսակցության Անկարայի ստին։
Նախագահը եւ Կոնգրեսը պետք է միասին մշակեն հետեւողական եւ ակտիվ քաղաքականություն, որը մերժի Թուրքիայի սուտը, վիճարկի Անկարայի կողմից արդարադատության խոչընդոտները եւ աշխատի շահագրգիռ կողմերի' Հայաստանի եւ Թուրքիայի հետ՝ միջազգային փոխհատուցումների եւ այդ հանցագործության հետեւանքներից բխող իրավական պաշտպանության այլ միջոցների ուղղությամբ", - ընդգծել է Համբարյանը: