Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարության եւ ճշմարտության հաղթանակ է անվանել ԱՄՆ Սենատի 150-րդ բանաձեւը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: "Հայ ժողովրդի և համայն հայության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենսդրական ակտի համար", - ընդգծել է Փաշինյանը
Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 150 բանաձեւը, որը նախաձեռնել եւ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը: