Արմինֆո.Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:
Նշենք, որ Հայաստանի և ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ։ Համաձայնագիրն արդեն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի, ինչպես նաեւ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեխիայի, Մալթայի, Խորվաթիայի և Կիպրոսի կողմից: