Արմինֆո.Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի Ղարաբաղի շուրջ երկխոսությունը շարունակվի կառուցողական, և կողմերը կարողանան փոխընդունելի լուծումներ գտնել։ Այս մասին դեկտեմբերի 12-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ։
Այսպես, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Բրատիսլավայի հանդիպման արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ դիրքորոշման հստակեցման հարցին ի պատասխան, հատկապես այն ֆոնին, որ դրա արդյունքում ավելի ակնհայտ է դարձել Երեւանի եւ Բաքվի միջեւ դիրքորոշումների տարբերությունը, Զախարովան, մասնավորապես, ասել է. <Ես, այնուամենայնիվ, չէի ասի, որ մենք ինչ-որ կերպ ամրագրել ենք կողմերի՝ հետագա բանակցությունների, երկխոսության անցկացման անհնարինությունը: Այն, որ դիրքորոշումները տարբեր են, ակնհայտ է, այլապես բանակցային գործընթաց չէր լինի։ Մենք մեր երկրից ՝ որպես միջնորդական բնույթի միջազգային գործառույթներ իրականացնող երկիր, ամեն կերպ կաջակցենք այդ երկխոսության շարունակմանը ՝ ի նպաստ արդեն ձգձգված և երկարատև կոնֆլիկտային իրավիճակի կարգավորման>։
Միեւնույն ժամանակ նա արձանագրել է, որ չնայած հակամարտության կարգավորման մոտեցումների տարբերության՝ ձեւավորվել են երկխոսության օրինակներ այն ոլորտներում, որտեղ հաջողվել է հասնել փոխըմբռնման: Որպես օրինակ՝ Զախարովան ներկայացրել է հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերի ծրագիրը ։ Նրա խոսքով ՝ այդ նախաձեռնության մեջ միջնորդների դերը նույնպես շատ կառուցողական էր։ Զախարովայի համոզմամբ ՝ դա միջնորդների կողմից արդեն իսկ գործարկված մեխանիզմների ակտիվացման դրսեւորում է ։