Արմինֆո. "Քայլ առաջ" հայկական ոչ կառավարական կազմակերպությունը դարձել է "Հանուն հավասար հնարավորությունների" ֆրանս-գերմանական մրցանակի դափնեկիր: ՀԿ ղեկավար Տաթեւիկ Ստեփանյանը մրցանակ է ստացել Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպաններ Ջոնաթան Լաքոտի եւ Միխայել Բանցհաֆի կողմից՝ Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան կազմակերպած հանդիսավոր միջոցառման ժամանակ, որը նվիրված էր մարդու իրավունքների միջազգային օրվան:
Ֆրանսիացի դիվանագետն իր ողջույնի խոսքում հավաստել է մրցանակի բացառիկության մասին: Նրա խոսքով՝ այն առանձնանում է նրանով, որ հանձնվում է հավասար հնարավորությունների համար պայքարում ջանքերի համար։ "2017 թվականին ստեղծված "Քայլ առաջ" կազմակերպությունը միավորում է աուտիզմով տառապող երեխաների եւ բազմազավակ կամ անապահով ընտանիքների ծնողներին՝ կրթության որակի ապահովման, սոցիալականացման եւ հասարակության մեջ ինտեգրվելու համար",-արձանագրել է Ֆրանսիայի դեսպանը:
Բանցհաֆն, իր հերթին, հիացմունք է հայտնել ՀԿ ղեկավարության աշխատանքում ցուցաբերած խանդավառության առնչությամբ: Նշելով, Հայաստանում որ դեռ շատ բան
պետք է անել խոցելի խավերի պաշտպանության առումով, Գերմանիայի դեսպանը, միաժամանակ, ընդգծել է, որ այդ ուղղությամբ արդեն մեծ քայլ է արվել:
Նշենք, որ ֆրանկո-գերմանական մրցանակը հիմնվել է 2016 թվականին երկու երկրների ԱԳՆ-ների կողմից եւ հանձնվում է խտրականության եւ անհավասարության դեմ պայքարում ունեցած ավանդի համար:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ