Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2019 15:44

Beeline-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը մեկնարկում են «Ստարտափ ակումբներ» նախագիծը (video)

Beeline-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը մեկնարկում են «Ստարտափ ակումբներ» նախագիծը (video)

Արմինֆո.Հայաստանում Beeline-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հայտարարում են «Ստարտափ ակումբներ» նախագծի գործարկման մասին: «Ստարտափ ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզերում բնակվող պատանիներին բացահայտել ձեռներեցության իրենց հմտությունները և նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ 

Ակումբները կգործեն Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Եղվարդում, Գավառում և սահմանամերձ Կոթիում ու Այգեհովիտում։ 

Ծրագրի մասնակիցները տարբեր նախասիրություններ ունեցող և ստարտափ մշակույթով հետաքրքրված 13-17 տարեկան շուրջ 150 պատանիներ են, ովքեր հնարավորություն են ստանալու նաև մասնակցելու տարածաշրջանի ստարտափ էկոհամակարգի խոշոր իրադարձություններից մեկին` «Սևան ստարտափ սամմիթ» 2020-ին։

«Մենք առաջին տարին չէ, որ իրականացնում ենք Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը և երիտասարդների թվային գրագիտության բարձրացմանն ուղղված նախագծեր: Այս նախաձեռնությամբ այդ երկու խնդիրն էլ լուծում ենք միանգամից, քանի որ մեր պատանիները կստանան թե՛ թվային հմտություններ, թե՛ ներկա ժամանակներում բիզնես վարելու համար անհրաժեշտ գիտելիքներ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Ստարտափ ակումբները հնարավորություն կտան պատանիներին հասկանալու, որ հնարավոր է հենց իրենց գյուղում, քաղաքում մնալով մասնակից դառնալ համաշխարհային տենդենցներին, ստարտափ գաղափարներ ստեղծել, դրանք իրականացնել, և՛ եկամուտներ ունենալ, և՛ ուրիշների կյանքը բարելավել» - ընդգծեց ծրագրի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը։

Ստարտափ Ակումբը շեշտը դնում է մարզերի երիտասարդության զորեղացման, նրանց սոցիալական ներգրավվածության վրա։  Հայաստանում Beeline-ը ծրագրի շրջանակում հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր: 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
Փնտրել ըստ օրերի