Արմինֆո. Հայաստանի ոստիկանությանը հնարավորություն կընձեռվի ինքնուրույն գաղտնալսել այս կամ այն գործով որպես կասկածյալ անցնող քաղաքացիների հեռախոսազրույցները: Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին" օրենքում:
Ներկայացված փաստաթղթի համահեղինակ, "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով, հաշվի առնելով ոստիկանության օպերատիվ-հետախուզական լիազորությունները եւ օպերատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանման առկայությունը, օրինագծով առաջարկվում է օրենսդրական մակարդակով թույլ տալ քաղաքացիների հեռախոսազանգերի վերահսկողությունը եւ գաղտնալսումը առկա տեխնիկական միջոցներով:
Դրանով, ըստ պատգամավորի, հնարավոր կլինի խնայել ժամանակ, որը ծախսվում է Ազգային անվտանգության ծառայություն դիմելու համար՝ նրանց կողմից պահանջվող միջոցներն ապահովելու և կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու համար։ Խորհրդարանականը նաև պարզաբանել է, որ այսօրվա դրությամբ ոստիկանությունը ստիպված է նման խնդրանքով դիմել ԱԱԾ-ին, որն առանց այդ էլ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ ունի:
Այս օրինագիծը, ըստ Արմեն Խաչատրյանի, թույլ կտա որոշ չափով ԱԱԾ-ից հանել մի շարք պարտավորություններ, որոնք չեն մտնում նրա լիազորությունների մեջ, ինչը թույլ կտա նվազեցնել ծանրաբեռնվածության մակարդակը ՝ բարձրացնելով նրա աշխատանքի արդյունավետությունը: