Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին վարչապետի մամուլի ծառայությունից, համերգի շրջանակում հանրահայտ երաժիշտներին նվագակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն ունկնդրել են ջազի ոլորտում անվանի երաժիշտների և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ներկայացված դասական ջազային կատարումները։
Համերգը նվիրված էր հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին: