Արմինֆո. Հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել Երեւանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը՝ մինչեւ 25%-ով, իսկ քաղաքի մարզակրթական հաստատությունների աշխատակիցներինը՝ մինչեւ 56%-ով։
Ինչպես ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, մայրաքաղաքի բյուջեի այս կետի շահառուներ են շուրջ 5000 երեւանցիներ: ՙԱշխատակիցները կունենան նաեւ առողջապահության ապահովագրություն՚, - նշել է Հ.Կարապետյանը։