Arminfo.info


 Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2019 18:27

17-ամյա կանադահայը դարձել է Դիլիջանի միջազգային դպրոցի Ազնավուրի անվան առաջին կրթաթոշակառու

17-ամյա կանադահայը դարձել է Դիլիջանի միջազգային դպրոցի Ազնավուրի անվան առաջին կրթաթոշակառու

Արմինֆո. 17-ամյա կանադահայը դարձավ Շառլ Ազնավուրի առաջին կրթաթոշակառու Դիլիջանի միջազգային դպրոցում: Շառլ Ազնավուրի կրթաթոշակը մեկնարկել է 2018 թվականի հոկտեմբերին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից՝ ի հիշատակ մեծ արտիստ և հումանիստ Շառլ Ազնավուրի: 2019-2020 ուսումնական տարում Դիլիջանի միջազգային դպրոցը իր դռներն է բացել կրթաթոշակին արժանացած առաջին ուսանողի առջև:

 

Մոտ մեկ տարի առաջ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց Շառլ Ազնավուրի անվան կրթաթոշակի հիմնադրման մասին: Ազնավուրն ի սկզբանե իր անվամբ և ջանքերով աջակցեց Ավրորայի կայացմանը. նա կարևոր դերակատարում ունեցավ 2016-ին և 2017-ին «Ավրորա» մրցանակաբաշխությունում: Որոշվեց, որ իր հիշատակին նվիրված նոր կրթաթոշակն ամեն տարի շնորհվելու է Ֆրանսիայից և ֆրանկոֆոն երկրներից ուսանողներին, որոնք հնարավորություն կունենան սովորելու UWC Դիլիջանում՝ Հայաստանում գործող միջազգային գիշերօթիկ դպրոցում, որը հանդիսանում է UWC շարժման մաս։ Այս կրթաթոշակը միտված է համախմբել Ազնավուրի երկու աշխարհները՝ Ֆրանսիան և Հայաստանը, որպես այդ կապերը հիշատակելու և սերնդե սերունդ Շառլ Ազնավուրին երախտագիտությունը հայտնելու մի փոքրիկ միջոց:

 

Դիլիջանի միջազգային դպրոցը «Ազնավուր» հիմնադրամի հետ միասին սահմանեցին կրթաթոշակի յուրահատուկ չափանիշները: Հաջողակ թեկնածուից ակնկալվում էր, որ նա կցուցաբերի գեղարվեստական ​​հմտություններ՝ երաժշտություն ստեղծելու կամ կատարելու, գրական ստեղծագործություններ արարելու, թատրոնում խաղալու, նկարելու և այլ ունակություններ: Նիկոլա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի որդին և «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը, անձամբ մասնակցել է դիմումների քննարկմանը և թեկնածուների ընտրությանը: Շառլ Ազնավուրի առաջին կրթաթոշակառու ընտրվեց Արմեն Էրզինգացյանը:

 

Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին կուրսի 17-ամյա ուսանող Արմենը ծնվել է Կանադայի Մոնրեալ քաղաքում և այնտեղ ապրել իր կյանքի մեծ մասը: Նա կանադահայ է՝ հայկական ծագում ունեցող ծնողների զավակ: Արմենը շատ հետաքրքրասեր, մոտիվացված անձնավորություն է, տարված է գիտությամբ, կենսաբանությամբ, շատ է սիրում երաժշտությունը՝ վաղ հասակից դաշնամուր է նվագում: Վերջին երկու տարիների ընթացքում Արմենը նաև ներգրավված է եղել իր հետաքրքրությունների հետ կապված բազմաթիվ միջոցառումներում և կամավորական աշխատանքում, այդ թվում՝ հիվանդանոցներում աշխատանքը, իր դպրոցում կանաչ կոոպերատիվի վարումը և տեղական մանկապարտեզներում ֆրանսերենի ու մաթեմատիկայի դասավանդումը:

 

Արմենը Դիլիջանի միջազգային դպրոցի մասին առաջին անգամ լսեց իններորդ դասարանում, երբ դպրոցի ​​խորհրդատուն այցելեց իր դասարանը և համառոտ ներկայացրեց UWC շարժումը, որտեղ գալիս, ապրում և երկու տարի միասին սովորում են աշխարհի տարբեր երկրներից երիտասարդներ: Պատմությունը հիացրեց տղային, և նա ինքն իրեն խոստացավ, որ մի օր կսովորի Հայաստանի UWC Դիլիջան քոլեջում: «Ես շատ հպարտ եմ իմ ծագմամբ, և արմատներիս վերադառնալու գաղափարը հետաքրքրաշարժ թվաց ինձ»,- ասում է Արմենը: 2018-ի աշնանը Արմենը Շառլ Ազնավուրի անվան կրթաթոշակի թեկնածու դարձավ իր երկրի ազգային կոմիտեի կողմից:

 

«Անհավատալի էր: Ես չէի կարող պատկերացնել անգամ, որ ինձ կդիտարկեն այս հեղինակավոր կրթաթոշակի համար, դա երազ էր: Ես միջազգային հանձնաժողովին ուղարկեցի տեսանյութ, որում ասվում էր, թե ով եմ ես, ինչ եմ արել, ինչու եմ ուզում գնալ UWC և ինչո՞ւ հենց ես պետք է ստանամ կրթաթոշակը։ Որոշ ժամանակ անց նրանցից էլեկտրոնային փոստով նամակ ստացա, որ ես սովորելու եմ UWC Դիլիջանում: Չեմ կարող նկարագրել, թե ինչ էի զգում՝ ստանալով կրթաթոշակ բոլոր հայերի, ֆրանսախոսների և, հիրավի, ողջ աշխարի համար այդպիսի նշանավոր մարդու անվամբ: Մի մարդու, ում երաժշտությունը լսել էի ամբողջ մանկությունս, ինչպես լսում են նրա երաժշտությունը գրեթե բոլոր հայկական  ընտանիքներում: Ես բառեր չեմ գտնում՝ շնորհակալությունս հայտնելու «Ավրորա» և «Ազնավուր» հիմնադրամներին ինձ այս կրթաթոշակը շնորհելու, UWC Դիլիջան գալու, այստեղ ապրելու և նման բազմազան ու հարուստ միջավայրում սովորելու համար։ Իսկապես ինձ համար երջանկություն է Դիլիջանի միջազգային դպրոցում ուսանելը՝ գտնվելով Հայաստանում, իմ հայրենիքում»,- ասում է Արմեն Էրզինգացյանը:

 

«Մենք շատ ուրախ ենք, որ ունենք Շառլ Ազնավուրի առաջին կրթաթոշակառուն: «Ազնավուր» հիմնադրամի առաքելությունն է աջակցել կրթության ոլորտին և երիտասարդներին իրականացնել իրենց երազանքներն ու ներուժը: Այս ամենամյա կրթաթոշակը նոր հնարավորություններ կընձեռի նրանց, ովքեր հավատում են կրթության ուժին և ցանկանում են դառնալ UWC ընտանիքի անդամ»,- ասում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:

 

UWC Դիլիջանը հետխորհրդային տարածքում հիմնված առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այն ներկայումս ունի 228 ուսանող աշխարհի ավելի քան 80 երկրից, իսկ դասախոսական կազմը ներառում է 36 ուսուցիչ՝ 15 երկրից։

UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, որոնքայն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Քոլեջիընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա և թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսականկացությունից։ Աշակերտների 96%-ն ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ. միջին կրթաթոշակը կազմում է 82%։

UWC Դիլիջանում ուսումնառության և դասավանդման գործընթացն իրականացվում է «Միջազգային բակալավրիատ» (International Baccalaureate, IB) դիպլոմայինծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-19 տարեկան երիտասարդների համար:

UWC Դիլիջանն արդեն իսկ ունի շրջանավարտների չորս սերունդ (2016-ից 2019 թվականներ), որոնցից շատերն իրենց ուսումը շարունակում են աշխարհիառաջատար կրթական համալսարաններում, այդ թվում՝ Հարվարդի համալսարանում, Փրինսթոնի համալսարանում, Եյլի համալսարանում, Կոլումբիայիհամալսարանում, Լոնդոնի համալսարանական քոլեջում, Դյուկի համալսարանում, Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի), Մակ-Գիլի համալսարանում, Էդինբուրգի համալսարանում, ՔՀԿԻ-ի (Քեկի հետբուհական կրթության ինստիտուտի) Միներվայի դպրոցում և այլն:

 

«Միացյալ աշխարհի քոլեջներ» (United World Colleges, UWC) շարժումը հիմնվել է 1962 թ. և այսօր ներառում է 18 դպրոց և քոլեջ աշխարհի 4 մայրցամաքում, 155 երկրում գործող ազգային կոմիտեներ և մի շարք կարճաժամկետ կրթական ծրագրեր: UWC շարժման առանցքային արժեքներն են միջազգային և միջմշակութային ընկալումը, բազմազանության խրախուսումը, անձնական պատասխանատվությունը և ներգրավվածությունը, փոխադարձ պատասխանատվությունը և հարգանքը, կարեկցանքը և ծառայությունը, հարգանքը շրջակա միջավայրի նկատմամբ, իդեալիզմի զգացումը, անձնական մարտահրավերը, գործնական քայլը և անձնական օրինակը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաշինյան. Հայաստանի իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնում իրանա-ամերիկյան դիմակայության զարգացման առնչությամբՓաշինյան. Հայաստանի իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնում իրանա-ամերիկյան դիմակայության զարգացման առնչությամբ
Սամվել Կարապետյան. Ես հարգանք եմ վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, ինչի մասին են վկայում նաև ընտրությունների արդյունքներըՍամվել Կարապետյան. Ես հարգանք եմ վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, ինչի մասին են վկայում նաև ընտրությունների արդյունքները
"Ուժեղ Հայաստանի" առաջնորդ. հողեր հանձնելով և hանրապետություններ հռչակելով ՝ կհասնենք մինչեւ Լոռի ու կկանգնենք
Հայաստանի խորհրդարանը շուտով կսկսի բարեկամության խմբեր ձևավորել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ։Հայաստանի խորհրդարանը շուտով կսկսի բարեկամության խմբեր ձևավորել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ։
Փաշինյան. ԵԱՏՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ պետք է դիտարկել ոչ թե որպես պահանջ, այլ որպես բարեկամական ժեստՓաշինյան. ԵԱՏՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ պետք է դիտարկել ոչ թե որպես պահանջ, այլ որպես բարեկամական ժեստ
Շիրակի «Պատվո բլուր» հուշարձանի ստորոտում ծաղիկներ դրվեցին՝ նշելով դրա ստեղծման 170-ամյակըՇիրակի «Պատվո բլուր» հուշարձանի ստորոտում ծաղիկներ դրվեցին՝ նշելով դրա ստեղծման 170-ամյակը
Արմեն Աշոտյանից կբռնագանձվի երեք գույք և մոտավորապես 385 միլիոն դրամԱրմեն Աշոտյանից կբռնագանձվի երեք գույք և մոտավորապես 385 միլիոն դրամ
«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվային մրցավազքը կանցկացվի Հայաստանում«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվային մրցավազքը կանցկացվի Հայաստանում
Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ճամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ։Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ճամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ։
Արդշինբանկի մոբայլ հավելվածում այժմ հնարավոր է ընտրել կենսաթոշակային ֆոնդըԱրդշինբանկի մոբայլ հավելվածում այժմ հնարավոր է ընտրել կենսաթոշակային ֆոնդը
«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դարձել է պաշտոնական, և հիմա խոսքը Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին է՝ Նիկոլ Փաշինյան«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դարձել է պաշտոնական, և հիմա խոսքը Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին է՝ Նիկոլ Փաշինյան
Փաստաբան. 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հռչակագրի կատարողը պետք է փտի բանտում։Փաստաբան. 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հռչակագրի կատարողը պետք է փտի բանտում։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել է ռուսական կողմից Վերին Լարսի անցակետի զանգվածային հատման մասին տեղեկություններըՎրաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել է ռուսական կողմից Վերին Լարսի անցակետի զանգվածային հատման մասին տեղեկությունները
Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հանձնաժողովների նախագահների ընտրության գաղտնի քվեարկությունըՀայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հանձնաժողովների նախագահների ընտրության գաղտնի քվեարկությունը
Համայնքների համախմբման գործընթացը կշարունակվի ՀայաստանումՀամայնքների համախմբման գործընթացը կշարունակվի Հայաստանում
Հայաստանը կունենա նոր տոն՝ Պետական ծառայողի օրՀայաստանը կունենա նոր տոն՝ Պետական ծառայողի օր
Հայաստանում կներդրվի բարձրագույն կրթության եռաստիճան համակարգՀայաստանում կներդրվի բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ
Գազայի հատվածի  երեխաները բուժում կստանան Հայաստանում։Գազայի հատվածի երեխաները բուժում կստանան Հայաստանում։
Հաագայում՝ Եվրոպոլում, բացվել է Հայաստանի կապի սպայի ներկայացուցչությունըՀաագայում՝ Եվրոպոլում, բացվել է Հայաստանի կապի սպայի ներկայացուցչությունը
Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվի Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու իրենց փորձերից. կառավարության ծրագիրըՀայաստանի իշխանությունները չեն հրաժարվի Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու իրենց փորձերից. կառավարության ծրագիրը
Տիեզերքից մինչև դպրոցաշինություն. ի՞նչ է ասում կառավարության հնգամյա ծրագիրը։Տիեզերքից մինչև դպրոցաշինություն. ի՞նչ է ասում կառավարության հնգամյա ծրագիրը։
Ճամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հայ զինծառայող է մահացելՃամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հայ զինծառայող է մահացել
ԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպըԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ վարչապետը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանինՀՀ վարչապետը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանին
Վարչապետ․ այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվՎարչապետ․ այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվ
"Միասնության թևեր". շարունակում ենք ընտրությունների արդյունքների բողոքարկման ոդիսականը. բողոք է ներկայացվել է Վճռաբեկ դատարան
Սեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ ԿԸՀՍեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ ԿԸՀ
"Ուժեղ Հայաստանը" լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ իր անհամաձայնությունը հայտնելով Դավիթ Ղազինյանին ձայնի իրավունքից զրկած փոխխոսնակի որոշմանը
Հայաստանը և Գերմանիան հանդես են եկել երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտինՀայաստանը և Գերմանիան հանդես են եկել երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտին
Հայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Դիլիջանում բացվել է տեքստիլ արվեստի եզակի միջազգային ցուցահանդեսԴիլիջանում բացվել է տեքստիլ արվեստի եզակի միջազգային ցուցահանդես
CCAF-ի համանախագահ․  Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացումCCAF-ի համանախագահ․  Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացում
ԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվելԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել
Նարեկ Կարապետյան. Հայաստանը պետք է լինի եվրոպական ստանդարտներով ապրող երկիր, բայց․․․Նարեկ Կարապետյան. Հայաստանը պետք է լինի եվրոպական ստանդարտներով ապրող երկիր, բայց․․․
Իշխան Սաղաթելյան. Հայաստանի չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ շինարարը՝ ԱդրբեջանըԻշխան Սաղաթելյան. Հայաստանի չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ շինարարը՝ Ադրբեջանը
Ավարտվել է Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԱվարտվել է Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
Ընդդիմադիր․ ԵՄ հետ ոչ մի ինտեգրում գոյություն չունիԸնդդիմադիր․ ԵՄ հետ ոչ մի ինտեգրում գոյություն չունի
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն երկրի քաղբանտարկյալներիՔաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն երկրի քաղբանտարկյալների
Պատգամավոր. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ամրագրված է օրենքովՊատգամավոր. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ամրագրված է օրենքով
Ռուսաստանցի Դմիտրի Շիգաևը, ով ձերբակալվել էր Հայաստանում՝ ՌԴ հարցման հիման վրա, օգոստոսի 20-ին կազատվի «Արմավիր» ուղղիչ հիմնարկիցՌուսաստանցի Դմիտրի Շիգաևը, ով ձերբակալվել էր Հայաստանում՝ ՌԴ հարցման հիման վրա, օգոստոսի 20-ին կազատվի «Արմավիր» ուղղիչ հիմնարկից
Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն էՑուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է
ՆԳՆ. Հայաստանում վարորդական դպրոցներում պարտադիր վարորդական ուսուցում կներդնենՆԳՆ. Հայաստանում վարորդական դպրոցներում պարտադիր վարորդական ուսուցում կներդնեն
Արեգնազ Մանուկյանը թույլտվություն է ստացել հանդիպելու իր դուստրերի հետ, ըստ նրա փաստաբանի։Արեգնազ Մանուկյանը թույլտվություն է ստացել հանդիպելու իր դուստրերի հետ, ըստ նրա փաստաբանի։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և ամերիկացի խորհրդարանականը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներըՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և ամերիկացի խորհրդարանականը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները
Եվրոպական հետազոտական համալսարանի ամբիոնի վարիչը կաշառք է պահանջել՝ քաղաքացու համալսարան անարգել ընդունվելն ապահովելու համարԵվրոպական հետազոտական համալսարանի ամբիոնի վարիչը կաշառք է պահանջել՝ քաղաքացու համալսարան անարգել ընդունվելն ապահովելու համար
« Ուժեղ  Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները չեն մտադիր ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։« Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները չեն մտադիր ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։
Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են հանցավոր խումբ, որը էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով գողանում էր քաղաքացիների ֆինանսական միջոցներըՀայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են հանցավոր խումբ, որը էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով գողանում էր քաղաքացիների ֆինանսական միջոցները
Քաղաքագետ. հույսով լի անորոշությունը հիմնարարորեն տարբերվում է անհույսությամբ լի անորոշությունիցՔաղաքագետ. հույսով լի անորոշությունը հիմնարարորեն տարբերվում է անհույսությամբ լի անորոշությունից
Դավիթ Բաբայան Բաքվի բանտերից. Չնայած մենք այստեղ նստած ենք, մենք ծնկի չենք իջել։Դավիթ Բաբայան Բաքվի բանտերից. Չնայած մենք այստեղ նստած ենք, մենք ծնկի չենք իջել։
Փորձագետ. Իսրայելը հարված է հասցրել Թուրքիայի նկրտումներին ՍիրիայումՓորձագետ. Իսրայելը հարված է հասցրել Թուրքիայի նկրտումներին Սիրիայում
Արդարադատության նախարար. Հայաստանը բարձր է գնահատում Երևանի և Վաշինգտոնի միջև հաստատված համագործակցության մակարդակըԱրդարադատության նախարար. Հայաստանը բարձր է գնահատում Երևանի և Վաշինգտոնի միջև հաստատված համագործակցության մակարդակը
Զախարովան անլուրջ մեկնաբանություն արեց այն փաստի վերաբերյալ, որ երեք ռուս լրագրողներ հետախուզման մեջ են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների կողմիցԶախարովան անլուրջ մեկնաբանություն արեց այն փաստի վերաբերյալ, որ երեք ռուս լրագրողներ հետախուզման մեջ են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների կողմից
Մեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլը
Գառնիկ Դանիելյանը կոչ է արել բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի ակցիային՝ Երևանում ԵՄ ներկայացուցչության մոտԳառնիկ Դանիելյանը կոչ է արել բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի ակցիային՝ Երևանում ԵՄ ներկայացուցչության մոտ
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունն Արեգա Հովսեփյանին առաջադրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասինՀայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին
Խորհրդարանի նիստում քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցըԽորհրդարանի նիստում քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
Հայաստանի սահմաններին ներդրվում է Հայաստանի սահմաններին ներդրվում է "էլեկտրոնային դարպասի" համակարգ
Ծառուկյանի ընկերությունը ևս մեկ հայց է ներկայացրել դատարանԾառուկյանի ընկերությունը ևս մեկ հայց է ներկայացրել դատարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար