Arminfo.info


 Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2019 17:03

Սերժ Սարգսյանի պաշտպանության կողմը բողոք է ուղարկել Գլխավոր դատախազություն

Սերժ Սարգսյանի պաշտպանության կողմը բողոք է ուղարկել Գլխավոր դատախազություն

Արմինֆո. Սերժ Սարգսյանի պաշտպանության կողմը բողոքարկել է նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշումը։ ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է հաապատասխան բողոքը:

 

Ավելի վաղ ՀՔԾ տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: ՙՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

 

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները:

Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ՍՊ ընկերության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները համապատասխան որոշման նախագծով ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: 

 

Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Արդյունքում` ՀՀ կառավարությանկողմից 2013 թվականի փետրվարի 7-ին ընդունված որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 17.041.300 լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել 1.789.336.500 ՀՀ դրամ, որն էլ  ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև 2013 թվականի փետրվարի 14-ին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա 2013 թվականի փետրվարի 21-ին փոխանցվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերության բանկային հաշվին:

 

Հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ պահանջվող վառելիքի քանակը լրացվել է մինչև 17.343.530 լիտր, իսկ տրամադրված գումարի չափը՝ մինչև 1.821.070.650 ՀՀ դրամ, որի կապակցությամբ 2013 թվականի մարտի 19-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրով 2013 թվականի ապրիլի 2-ին նշված ընկերությանն է փոխանցվել ևս 31.734.150 ՀՀ դրամ:

Արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12.088.334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 1.269.275.070 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846.183.380 ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423.091.690 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

 

Չիրացված վառելիքի մնացած մասի՝ 5.255.196 լիտրի համար տրամադրված 551.795.580 ՀՀ դրամը, ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը՝ ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանութի  ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: ՀՀ կառավարության հիշյալ որոշման հիման վրա 2013 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված 551.795.580 ՀՀ դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է 6.131.062 լիտր դիզելային վառելիքի համար:

 

Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 3.303.431 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 297.308.790 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231.240.170 ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66.068.620 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը: Այսպիսով, վերը նշված ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ: Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է՚, - ասվում է ՀՔԾ հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆԱդրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ
ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.
Սամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննությանՍամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննության
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին
"Թավշյա հեղափոխությունից" հետո Փաշինյանը եռապատկել է Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումը
Հայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համարՀայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համար
Լավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդինԼավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդին
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի  1-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 1-ին
Իրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումԻրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Հայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցելՀայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցել
Միրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասինՄիրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասին
Մինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարանՄինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարան
Միրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրՄիրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիր
Կալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտըԿալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտը
ԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր ԱրևելքումԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում
Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ումՇնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում
Թիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներինԹիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներին
Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի "ներքին գործերին"
Սամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանիցՍամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանից
Բագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունըԲագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունը
Լավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են հարուցումԼավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են հարուցում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ
Մենք վերադարձանք 1937 թվական. Բագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանՄենք վերադարձանք 1937 թվական. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Էջմիածնի Մայր տաճարում ողջ շաբաթ պատարագ կմատուցվի գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համարԷջմիածնի Մայր տաճարում ողջ շաբաթ պատարագ կմատուցվի գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար
Հայաստանի ԱԳ նախարարը չի մեկնել Ղրղզստան՝ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստիՀայաստանի ԱԳ նախարարը չի մեկնել Ղրղզստան՝ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի
Կոնստանտին Զատուլին. Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերըԿոնստանտին Զատուլին. Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը
ՀՅԴ. Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգըՀՅԴ. Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգը
Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգինՖրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Արամ Ա-ին գահակալության 30-ամյակի առթիվՄոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Արամ Ա-ին գահակալության 30-ամյակի առթիվ
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հանդես է եկել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին զորակցության մասին հայտարարությամբԵրուսաղեմի Հայոց պատրիարքարանը հանդես է եկել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին զորակցության մասին հայտարարությամբ
Հայաստանում հերքում են Հայաստանում հերքում են "Դիլիջան" ազգային պարկի տարածքում միջուկային թափոններ պահելու մասին լուրերը
ՄԷԿ-ն իր աջակցությունն է հայտնել ՄԷԿ-ն իր աջակցությունն է հայտնել "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենԱնդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
Հայաստանի վարչապետն առաջարկում է հրաժարվել հանրային միջավայրում հայհոյանք օգտագործելուցՀայաստանի վարչապետն առաջարկում է հրաժարվել հանրային միջավայրում հայհոյանք օգտագործելուց
Դավիթ Անանյան. Այս քաղաքական բեմադրության վերջնանպատակը պարզ է՝ Վեհափառն ու ՀԱԵԴավիթ Անանյան. Այս քաղաքական բեմադրության վերջնանպատակը պարզ է՝ Վեհափառն ու ՀԱԵ
Վենետիկի Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել ՀԱԵ-ին և Ամենայն հայոց կաթողիկոսինՎենետիկի Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել ՀԱԵ-ին և Ամենայն հայոց կաթողիկոսին
Պարզվել է, որ Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ ագրասենյակՊարզվել է, որ Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ ագրասենյակ
ԱՄՆ-ում ԱԺ պատգամավորները ներկայացրել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մանրամասներըԱՄՆ-ում ԱԺ պատգամավորները ներկայացրել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մանրամասները
Շվեդիայի դեսպան. լավ հուշերով եմ հեռանում ՀայաստանիցՇվեդիայի դեսպան. լավ հուշերով եմ հեռանում Հայաստանից
Դատախազությունը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղավորության ապացույցներ է ներկայացրելԴատախազությունը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղավորության ապացույցներ է ներկայացրել
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով. փաստաբանՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով. փաստաբան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Սույն թվականի հունիսի 27-ը կմնա որպես ազգային ամոթի օրՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Սույն թվականի հունիսի 27-ը կմնա որպես ազգային ամոթի օր
ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԵ վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհըՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԵ վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը
Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Հայաստանն արդեն հաշտության համաձայնագիր է ստորագրելՄիխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Հայաստանն արդեն հաշտության համաձայնագիր է ստորագրել
Էլցանցերի հասցեին Փաշինյանի հերթական մեղադրանքը՝ հերթական սուտԷլցանցերի հասցեին Փաշինյանի հերթական մեղադրանքը՝ հերթական սուտ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «հանձնվել է» Քննչական կոմիտեինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «հանձնվել է» Քննչական կոմիտեին
ԻԻՀ դեսպան. Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջԻԻՀ դեսպան. Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջ
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է բռնությունը Եկեղեցու նկատմամբ. հայտարարություն«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է բռնությունը Եկեղեցու նկատմամբ. հայտարարություն
Փաշինյանի հերթական հակառեկորդը. նրա աշխատանքից գոհ է Հայաստանում հարցվածների ընդամենը 8,2 տոկոսը. հարցումՓաշինյանի հերթական հակառեկորդը. նրա աշխատանքից գոհ է Հայաստանում հարցվածների ընդամենը 8,2 տոկոսը. հարցում
Հայաստանում հարցվածների գրեթե կեսը չի աջակցել Փաշինյանի այցին ԹուրքիաՀայաստանում հարցվածների գրեթե կեսը չի աջակցել Փաշինյանի այցին Թուրքիա
Հայաստանում հարցվածների 66,8% - ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ. հարցումՀայաստանում հարցվածների 66,8% - ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ. հարցում
Միքայել Աջապահյանը ոտքով ուղևորվել է Երևան՝ Քննչական կոմիտեՄիքայել Աջապահյանը ոտքով ուղևորվել է Երևան՝ Քննչական կոմիտե
ՀՅԴ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա սրբապիղծ հարձակմանը զուգընթաց շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ ապօրինություններըՀՅԴ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա սրբապիղծ հարձակմանը զուգընթաց շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ ապօրինությունները
Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքներիՄայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  30-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 30-ին
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ
Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Հայ Առաքելական ԵկեղեցուՌուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանրային համերաշխության կոչ է անումՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանրային համերաշխության կոչ է անում
ՀԱԿ. Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկներըՀԱԿ. Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է