Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա ։
Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին Բրատիսլավայում (Սլովակիա) ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 26-րդ նիստի ժամանակ ասել է Սլովակիայի ԱԳ նախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը:
<Երկխոսությունը շարունակվել է ամբողջ տարվա ընթացքում։ Տարբեր հարթակների միջոցով կազմակերպությունը փորձել է ամրապնդել վստահությունը, վերացնել լարվածությունը և աջակցել երկխոսությանը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա։ Ես չունեմ կախարդական բանաձեւ, թե ինչպես կարելի է մեկընդմիշտ լուծել հակամարտությունները։ Բայց ես վստահ եմ, որ նոր երկխոսության համար ուղիների բացմամբ լարվածության վերացմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը անգնահատելի են, եւ ԵԱՀԿ - ն առաջին կազմակերպությունն է, որն իր աջակցությունն է առաջարկում խաղաղությանն ուղղված կոնկրետ քայլերին>, - ասել է Լայչակը ։
Նշենք, որ այսօր Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 26-րդ նիստը:
Իսկ նախօրեին Բրատիսլավայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի առաջմղման հարցերը եւ պայմանավորվել են հանդիպել հաջորդ տարվա սկզբին ՝ երկխոսությունը շարունակելու համար: