Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Հանդիպմանը մասնակցում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նշենք, որ դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում տեղի կունենա նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը: Ինչպես նախօրեին Բաքվում հայտարարել էր Սերգեյ Լավրովը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի քննարկումից հետո նախատեսվում է ամփոփիչ հայտարարություն ընդունել կամ 3+2 ձեւաչափով (Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ գումարած եռանախագահներ) կամ համանախագահների հայտարարություն: