Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այդ մասին տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ նախագահի կայքում։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը նոյեմբերի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է Դանիայի Թագավորության հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին օրինագիծը: Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի քաղաքացիները Դանիայում եւ Շենգենյան գոտու այլ երկրներում գտնվելու իրավունք են ստանում յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում 90 օրից ոչ ավելի ժամկետով", - ասել է ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը' ներկայացնելով փաստաթուղթը: Ընդ որում, նա հայտնել է, որ դիվանագիտական անձնագրեր ունեցողները կարող են Դանիա ժամանել առանց վիզաների։ Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում Դանիայի դեսպանությունն ինքն է որոշելու վիզայի արժեքը 60 եվրո կամ 30 եվրո, հավելելով, որ իջեցված արժեքով, հիմնականում, տրամադրվելու են կրթական նպատակով վիզաներ: