Արմինֆո. Որքան շատ լինի կանանց ներգրավվածությունը զինված ուժերի, պաշտպանության համակարգի կառավարման գործում, այնքան ավելի հիմնավորված կլինեն մեր որոշումները։ Այս մասին դեկտեմբերի 4-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ "Կանանց դերը խաղաղության հաստատման գործում: Հնարավորություններ և մարտահրավերներ" խորհրդաժողովում:
Իր ելույթում փոխնախարարը նշել է, որ կանանց իրավունքների պաշտպանության եւ նրանց համար հավասար հնարավորությունների ապահովման հարցերը եղել եւ շարունակում են մնալ պաշտպանության համակարգի բարեփոխումների կարեւոր մասը, հիշեցնելով երկու շրջանավարտ զինծառայողների մասին, որոնք այսօր հաջողությամբ կատարում են իրենց զինվորական ծառայությունը:
Որպես պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանությանն առնչվող առաջնահերթ խնդիրներ՝ Բալայանը նշել է պաշտպանության համակարգում կանանց ներգրավվածության ընդլայնումն ու կին զինծառայողների թվի ավելացումը, զինված ուժերում ծառայել ցանկացող կանանց համար հավասար հնարավորությունների ապահովումը, զինվորական մասնագիտական կրթություն ստանալը, պաշտոնի նշանակվելը և հետագա առաջխաղացումը:
Այս համատեքստում Բալայանը հաղորդել է, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական քոլեջի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է այդ հաստատություն աղջիկներին ընդունելու հարցը, պարզաբանելով, որ մնում է լուծել նրանց բնակության հետ կապված հարցը:
Փոխնախարարը նշել է այն միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը, որտեղ կանայք կլինեն ոչ թե, պարզապես, ընդունված որոշումների կատարողներ, այլ որոշումների կայացման գործընթացի ակտիվ մասնակիցներ:
Միաժամանակ, Բալայանն ընդգծել է, որ վերոնշյալ նպատակները նախանշվել են ոչ այսօր, հիշեցնելով, որ 2014 թվականից պաշտպանության նախարարությունը միջազգային կառույցների հետ համագործակցությամբ արդեն աշխատանքներ է իրականացրել այդ ուղղությամբ:
Միջոցառմանը ներկա Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը, իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանը մեծ քայլերով առաջ է շարժվում անվտանգության եւ պաշտպանության ոլորտում կանանց դերի ուժեղացման գործում:
Շարփի խոսքով ՝ բանաձևի վերաբերյալ կառավարության կողմից հաստատված ազգային ծրագիրը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են ընդլայնել կանանց ներկայացվածությունը ազգային կառույցներում:
"ՄԱԿ-ը 5 տարի շարունակ ջանասիրաբար համագործակցում է պաշտպանության նախարարության հետ, արդեն իսկ կատարված աշխատանքների արդյունքներն ունեցել է հաջողություն: Ես նաեւ հանդիպումներ եմ անցկացրել ՀՀ զինված ուժերում ծառայող կանանց հետ, նրանց պատմությունները անհավանական են, ես հիացած եմ նրանց հայրենասիրությամբ, Հայրենիքին աջակցելու ու ծառայելու ցանկությամբ ու ջանքերով: Նրանք հայ կնոջ ՝ որպես ազգային հերոսուհու, օրինակ չունեն, բայց պատրաստ են դառնալ այդպիսին ապագա սերնդի կանանց և աղջիկների համար։ Պետք է ընդունել որպես փաստ, որ եւ խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ, եւ զինված ուժերում պետք է մասնակցեն կանայք, միայն դրանից հետո մենք կկարողանանք հասնել կյանքի ավելի բարձր որակի եւ արդարության ավելի բարձր մակարդակի", - ասել է Հայաստանում ՄԱԿ-ի համակարգողը: