Արմինֆո.Արդշինբանկն առաջարկում է «Ջերմ օջախ» էներգաարդյունավետ վերանորոգման վարկ բնակելի անշարժ գույքի վերանորոգման համար: Վարկի գումարի առնվազն 40%-ը պետք է հատկացվի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին և սարքավորումների ու նյութերի ձեռքբերմանը: Վարկը տրամադրվում է առանց գրավի, մինչև 3 մլն ՀՀ դրամի չափով: «Ջերմ օջախ» վարկատեսակի շրջանակում հաճախորդին կտրամադրվի բոնուսային դրամաշնորհ՝ վարկի գումարի մինչև 15%-ի չափով:
«Ջերմ օջախ» վարկը հնարավորություն կտա հաճախորդներին՝
Բանկը հոգացել է նաև հիփոթեքի գործող վարկառուների մասին. վերջիններս նույնպես կարող են օգտվել առաջարկվող վերանորոգման վարկից առավել հեշտացված և արտոնյալ պայմաններով:
Ծրագիրն իրականացնում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը՝ Ֆրանսիայի զարգացման գործակալության և Հարևանության ներդրումային հաստատության աջակցությամբ:
Պայմանների մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել https://bit.ly/2DeTI9O հղմամբ կամ զանգահարել բանկի շուրջօրյա գործող կոմունիկացիոն կենտրոն` 012222222 հեռախոսահամարով:
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: