Arminfo.info





 Երեթշաբթի, 3 Դեկտեմբերի 2019 16:44
Կարինա Մանուկյան

Հորդանանի թագավորը կայցելի Հայաստան

Հորդանանի թագավորը կայցելի Հայաստան

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի եւ միգրացիայի նախարար Այման Սաֆադիին:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից, Աժ նախագահը, ողջունելով հյուրին, վստահություն է հայտնել, որ նրա այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Արարատ Միրզոյանն իր ողջույններն է փոխանցել նաեւ Հորդանանի խորհրդարանի երկու պալատների նախագահներին եւ տեղեկացրել, որ Հորդանանի Ներկայացուցիչների պալատի խոսնակը վերջերս նամակով առաջարկել էր Հայաստանի կրթական ծրագրի շրջանակներում ավելացնել մեր երկրի բուհերում սովորող հորդանանցի ուսանողների քանակը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ այս հարցին սիրով դրական լուծում է տրվել: ԱԺ նախագահը նշել է, որ ուսանողների փոխանակման այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է՝ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու եւ մեր ժողովուրդներին ծանոթացնելու մեր մշակույթին: Նա նաեւ շեշտել է, որ Հայաստանն ու Հորդանանը չպետք է բավարարվեն այս կրթական ծրագրերով, դրանք, իհարկե, պետք է զարգացնել եւ ընդլայնել, բայց կան բազմաթիվ այլ ոլորտներ եւս, որտեղ երկու երկրներն ունեն հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ: Արարատ Միրզոյանը, խոսելով միջխորհրդարանական համագործակցության մասին, նշել է, որ երկու երկրների խորհրդարաններն ունեն բարեկամական խմբեր, ինչը խորհրդարանական հարաբերությունները զարգացնելու շատ լավ հարթակ է, թեեւ առայժմ փոխայցեր չեն եղել: Աժ նախագահը վերահաստատել է ՀՀ Ազգային ժողովի հրավերը հորդանանցի պատգամավորներին՝ այցելելու Հայաստան: Նա խոսել է նաեւ Հայաստանի համար զգայուն հարցերի մասին. անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցությունների ճանապարհով խնդրի լուծմանը: ՀՀ ԱԺ նախագահը նաեւ շեշտել է, որ բոլոր մյուս երկրների դիրքորոշումները, բանաձեւերը, որոնք կարող են ընդունվել այս կամ այն հարթակում, պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված, հակառակ դեպքում կարող է խաթարվել ներկայիս փխրուն, հարաբերական խաղաղությունը:

 

Այման Սաֆադին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ Հայաստանում է՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Նա ընդգծել է, որ Հորդանանն ու Հայաստանն իսկապես հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ ունեն եւ առանձանցրել է հատկապես մի քանի ոլորտներ՝ ագրոբիզնեսը, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, նաեւ խոսել է ուղիղ չվերթներ բացելու եւ բյուջետային ավիաընկերությունների մասին:

 

Նա հայտնել է, որ այժմ Հայաստանում սովորում Է հորդանանցի 120 ուսանող եւ վստահություն է հայտնել, որ երկու երկրները մշակութային լավ հարաբերություններ կկառուցեն: Այման Սաֆադին տեղեկացրել է, որ Արարատ Միրզոյանին Հորդանան այցելելու հրավեր կուղարկվի, իսկ առաջիկայում սպասվում է Հորդանանի թագավորի այցը Հայաստան:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Փնտրել ըստ օրերի