Արմինֆո. Հայաստանի արտգործնախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները դեկտեմբերի 4-7-ը կգործուղվեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Համապատասխան որոշում դեկտեմբերի 3-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանին 2019 թվականի դեկտեմբերի 4-7-ը գործուղել Ադրբեջանի Հանրապետություն (Բաքու)՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին մասնակցելու նպատակով>,- նշվում է որոշման մեջ: