Արմինֆո. Մենք ունենք ըմբռնում, որ գոյություն ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում փոխզիջման հասնելու հնարավորություններ: Այս մասին դեկտեմբերի 3-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա ընդգծել է, որ Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ ղարաբաղյան խնդիրը բավականին մանրամասն քննարկվել է։ <Հակամարտությունն առավել երկարատևներից մեկն է նախկին Խորհրդային Միությնա տարածքում: Եվ մենք երախտապարտ ենք մեր ադրբեջանցի բարեկամներին, որ այն գաղափարները, որոնք ռուսական կողմն առաջ է տանում թե երկկողմ ձևաչափով, թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ըմբռնում են գտնում ։ Եվ այս հանդիպումներն օգնում են հասկանալ, թե ինչպես ավելի լավ շարժվել առաջ։ Հույս ունենք, որ արդյունք կլինի>, - ասել Է Լավրովը ։
Մամեդյարովն իր հերթին նշել է, որ հանդիպմանը քննարկվել են այդ ուղղությամբ իրավիճակի վերջին զարգացումները: <Այդ հարցը Ռուսաստանի հետ մեր բանակցությունների լուրջ թեման է՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ բազմակողմ, քանի որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է ։ Բացարձակապես վստահ ենք, որ պետք է առաջ շարժվել, քանի որ ոչ պատերազմի, ոչ խաղաղության վիճակը, որն այսօր գոյություն ունի, ոչ մեկին պետք չէ>,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ դա թույլ կտա բացել ճանապարհները, վերացնել տնտեսական շրջափակումը: