Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում շոշափելի արդյունքներ չի տեսնում:
Դեկտեմբերի 2-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Ալիևը մասնավորապես ասել է. <Իհարկե, այցի շրջանակներում մենք կխոսենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման խնդրի մասին։ Այդ ուղղությամբ, ցավոք, տեսանելի արդյունքներ չեն եղել։ Կարծում եմ, որ դրա գլխավոր պատճառը հայկական ղեկավարության ապակառուցողական քաղաքականությունն է, հատկապես այն հայտարարությունը, որ Ղարաբաղը Հայաստանն է։ Եվ ուրախ եմ, որ թե ձեր, թե եռանախագահների կողմից ճիշտ գնահատական տրվեց այդ՝ մեղմ ասած, տարօրինակ հայտարարությանը։ Բայց մենք շարունակելու ենք Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությունը ։ Առաջիկայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Ակնկալում ենք ձեր հետագա ակտիվ մասնակցությունը բանակցային գործընթացին>։