Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցի ծրագրով նախատեսված են Լավրովի հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հաղորդագրության համաձայն, արտգործնախարար Մամեդյարովի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության առանցքային հարցեր, տեղի կունենա մտքերի առարկայական փոխանակում միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: <Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերում ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմերին ցուցաբերվող աջակցությունը ռուսական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում։ Ելնում ենք նրանից, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական - դիվանագիտական միջոցներով ՝ կողմերի միջև երկխոսության միջոցով>, - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: