Արմինֆո. Ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է կաշառք ստանալիս։ Ոստիկանության և ԱԱԾ համագործակցության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ապօրինի հրազենի օրինականացման, ինչպես նաև դրա գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման համար ոստիկանության Արմավիրի բաժնի տեսուչը քաղաքացուց որպես կաշառք պահանջել է 55 հազար դրամ:
Իրավապահների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառքի մի մասը՝ 25 հազար դրամ ստանալուց անմիջապես հետո տեսուչը բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ, ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է։