


Արմինֆո. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում նոյեմբերի 28-ին Երևանում հայտնաբերվել է հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին "Էրեբունի" բժշկական կենտրոնից փախուստի էր դիմել դատապարտյալ 1988 թ. ծնված Արայիկ Սարգսյանը, որը նախկինում 7 անգամ դատվել է։


