Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2019 թվականը գնահատել է՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բաց թողնված հնարավորությունների տարի:
<Անշուշտ, հակամարտությունը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար:Ցավոք, կարծում եմ, որ այս տարին կարելի է համարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բաց թողնված հնարավորությունների տարի: Դրա պատճառն այն է, որ Հայաստանը խախտում է միջազգային նորմերը և չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը>, - հինգշաբթի Բաքվում Սլովակիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը ասել է Ալիևը:
Նրա խսքով, այս տարի հակամարտության կարգավորման համար տեղի է ունեցել՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը, երկու երկրների ԱԳՆ ղեկավարներն անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ: <Շուտով Սլովակիայում կկայանա ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումը: Հուսով եմ, որ գալիք տարին կդառնա ավելի արդյունավետ, քանի որ հակամարտության շուտափույթ կարգավորումը ձեռնտու է Ադրբեջանին և ես վստահ եմ, որ դա բխում է նաև Հայաստանի շահերից>, - նշել է նա:
Ալիևը համարում է, որ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ են գործնական քայլեր: <Առաջին քայլը ադրբեջանական տարածքների ապաօկուպացումն է՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Իհարկե, մենք քննարկելու ենք նաև այլ հարցեր, սակայն դա բավական կլինի սկզբի համար>, - ասել է Ադրբեջանի նախագահը: