Arminfo.info





 Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2019 16:09
Ասյա Բալայան

ՀԱՊԿ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել Պարսից ծոցի իրադրության կապակցությամբ

ՀԱՊԿ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել Պարսից ծոցի իրադրության կապակցությամբ

Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարները նշել են Պարսից ծոցում Հավաքական անվտանգության ռուսական հայեցակարգի մեծ ներուժը: Այս մասին ասվում է ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որի տեքստը զետեղված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության կայքում:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, մասնավորապես,  մտահոգություն են հայտնել Պարսից ծոցի շրջանում ստեղծված իրադրության կապակցությամբ, որը հղի է "լայնածավալ ռազմական բախման առաջացմամբ ՝ բոլոր ներգրավված երկրների, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար ամենաբացասական հետեւանքներով":  "Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման և վստահության վերականգնման համար", - ասվում է համատեղ հայտարարությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի