Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) շենքի դիմաց ֆիզիկական անձ հանդիսացող ավտոներմուծողները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք հայտարարում են, որ իշխանությունները, ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթը տեղափոխելով Գյումրի քաղաք, դժվարացրել են իրենց կյանքը. գործընթացը <մեկ պատուհանից> վերածվել է 2 - ի ՝ 150 կմ հեռավորության վրա ։
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով, ավելի վաղ մաքսազերծումն իրականացվում էր մայրաքաղաքի <Նորագավիթ> մաքսակետում, հետո ՝ քաղաքի սահմաններում նրանք կարող էին մեքենան հաշվառել Պետավտոտեսչությունում։ Իսկ այսօր նրանց ստիպում են հաղթահարել մինչև Գյումրի 150 կմ - անոց հեռավորությունը. օրեր շարունակ երկար հերթերի մեջ կանգնել, գիշերել մեքենայում սանիտարական տարրական պայմանների բացակայության պայմաններում, իսկ հետո նաև վերադառնալ Երևան և կրկին հերթագրվել տրանսպորտային միջոցը հաշվառելու համար։ <Իշխանությունները որոշել են Գյումրիում կազմակերպել տրանսպորտային միջոցների մաքսազերծման գործընթացը ՝ պատրաստ չլինելով դրան ամբողջ ծավալով>, - նշել են ավտոներմուծողները:ն
Այս առնչությամբ նրանք պահանջում են Երևանում կազմակերպել ավտոմեքենայի VIN-կոդի (Vehicle Identification Number - տրանսպորտային միջոցի նույնականացման համարը) համարի ստուգման գործընթացը, այլ ոչ թե դրա համար հասնել հյուսիսային մայրաքաղաք>: <Վարորդների պաշտպանության լիգա> հասարակական կազմակերպության փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանի խոսքով ՝ ավտոմեքենաների տեղափոխումը Գյումրի և հակառակը ոչ միայն ծախսատար գործընթաց է, միայն վառելիքի համար ծախսվում է մոտ 20 հազար դրամ, այլև վտանգավոր ՝ ճանապարհներին համատարած վթարներ են:
Ավտոներմուծողները հույս ունեն, որ իրենց պահանջներն ու առաջարկությունները կլսի ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:
Մինչդեռ, նախաձեռնելով Գյումրիի մաքսատան շինարարությունը՝ երկրի իշխանությունները հայտարարել են, որ ավտոմաքսատունը ծառայություններ է մատուցելու <մեկ պատուհանի> սկզբունքով.այստեղ իրականացվելու է ոչ միայն մաքսային ձեւակերպում, այլեւ տրանսպորտային միջոցների գրանցում եւ համարների տրամադրում, և այն սպասարկելու է օրական 1000-1200 ավտոմեքենա: