Արմինֆո. Թուրքական "Ատլաս Գլոբալ" ավիաընկերությունը նոյեմբերի 27-ից դադարեցնում է թռիչքները բոլոր ուղղություններով։
Հիշեցնենք, որ "Ատլաս Գլոբալը" թռիչքներ էր իրականացնում նաեւ
Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ երթուղով՝ շաբաթական երկու անգամ հաճախականությամբ։
Ավիաընկերության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, "Ատլաս Գլոբալը" դադարեցնում է չվերթների իրականացումը բոլոր ուղղություններով ՝ տնտեսական անկայունության եւ Ստամբուլի օդանավակայանում ծախսերի ավելացման պատճառով: Ընկերությունում նաեւ հավաստիացնում են, որ չվերթների չեղարկումը ժամանակավոր բնույթ է կրում, եւ չվերթները կվերսկսվեն դեկտեմբերի 21-ից, իսկ նրանց վնասը, ովքեր արդեն տոմսեր են գնել, կփոխհատուցվի: