Արմինֆո.Սլովենիայի խորհրդարանն ավարտել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վավերացման գործընթացը: Այս մասին նոյեմբերի 26-ին Երեւանում համաձայնագրի ստորագրման երկամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։
Նշենք, որ Հայաստանի և ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրն արդեն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի, ինչպես նաեւ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Սլովակիայի, Չեխիայի, Մալթայի, Խորվաթիայի եւ Կիպրոսի կողմից: