Արմինֆո. Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն այցելել է Եվրասիական ազգային համալսարան:
Ինչպես տեղեկացնում է համալսարանի մամուլի ծառայությունը, այցի ընթացքում Ղալաչյանը հանդիպել է բուհի ռեկտոր, ակադեմիկոս Երլան Սիդիկովի, միջազգային կապերի և նորարարության գծով պրոռեկտոր Ակբոտա Ժոլդասբեկովայի և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Աննա Եսենգալիևայի հետ:
Հանդիպմանը Յերլան Սիդիկովը նշել է գիտակրթական ոլորտում հայաստանյան բուհերի հետ հարաբերությունների հագեցվածությունը: <Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ ԵԱՀ համագործակցության հուշագրի շրջանակներում աշխատանքներ է տարվում մագիստրանտների և դոկտորանտների համատեղ պատրաստման, ուսանողների փոխանակման, համատեղ գիտական նախագծերի իրականացման ուղղությամբ>, - տեղեկացրել է ԵԱՀ ռեկտորը:
Գագիկ Ղալաչյանն իր հերթին հետաքրքրություն է ցուցաբերել բուհում կրթական գործընթացների նկատմամբ և առաջարկել է դիտարկել Եվրասիական ազգային համալսարանի հետ Հայաստանի առաջատար բուհերի համագործակցության տարբեր տարբերակներ համատեղ գիտական հետազոտությունների անցկացման, ուսանողների և դասախոսների փոխանակման և այլ ծրագրերի ուղղությամբ: