


Արմինֆո. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը եւ ՀՖՖ գործադիր կոմիտեն հրաժարական են տվել: Դեկտեմբերի 23-ին տեղի կունենան ՀՖՖ գործկոմի անդամների եւ նախագահի ընտրություններ: Մին այդ ՀՖՖ նախագահի պարտականությունները կկատարի ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը:
ՀՖՖ-ում լարված իրավիճակ էր ստեղծվել այն բանից հետո, երբ նոյեմբերի սկզբին Արթուր Վանեցյանը Աբրահամ Խաշմանյանին նշանակեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Դրանից հետո ՀՖՖ գործկոմի որոշ անդամներ հայտարարեցին, որՎանեցյանն իրավունք չուներ միանձնյա որոշումներ կայացնել։ Հետո պարզվեց, որ նոր կանոնակարգի համաձայն, գլխավոր մարզչի նշանակման իրավունքը վերապահվում է ՀՖՖ նախագահին։
Իրավիճակն էլ ավելի սրվեց Հայաստան-Իտալիա խաղից հետո։ Նոյեմբերի 18-ին Խաշմանյանի սաները հակառեկորդ սահմանեցին հայկական նորագույն ֆուտբոլի պատմության մեջ՝ բաց թողնելով 9 գոլ: Խաղն ավարտվեց 9: 1 հաշվով՝ հօգուտ "Սկուադրա Աձուրայի": Պարտությունը հայ ֆուտբոլային հանրության կողմից որակվեց խայտառակություն։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը խաղադաշտում տեղի ունեցածն իսկական ֆիասկո անվանեց։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը մեկնաբանեց պարտությունը. "Թիմի պատմության մեջ ամենամեծ պարտության համար մեղավոր են բոլորը ՝ ֆուտբոլիստները, մարզիչը, ֆեդերացիան և գործադիր կոմիտեն, իսկ թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է":



