Արմինֆո. Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում գտնվող ռեստորանի տանիքում հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: Այս մասին այսօրլրագրողների հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ՝ անդրադառնալով հրդեհաշիջման աշխատանքներին ։
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նոյեմբերի 21-ին, ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: ՙՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը: Ժամը 15:00-ի դրությամբ վերոնշյալ հասցեում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում 10 մարտական հաշվարկ և երկու ավտոսանդուղք:
Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ժամը 16:08-ին հրդեհը մեկուսացվել է, 17:00-ին՝ մարվել: Հրդեհի հետևանքով այրվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքը՝ ամբողջությամբ (650 քմ), 2-րդ հարկի մոտ 350 քմ հատվածը, ինչպես նաև Պուշկինի 10 հասցեում գտնվող շինության փայտյա կառուցատարրերը՝ մոտ 5 քմ՚, - ասվում է ԱԻՆ հաղորդագրությունում: