Արմինֆո. Նոյեմբերի 22–ից 24-ը Երևանում կընթանա «Unistar Armenia» փառատոնը: Մի քանի օր շարունակ տարբեր հարթակներում գիտնականներ, նկարիչներ, տիեզերագնացներ և աստղագնացներ խոսելու են Հայաստանի և ողջ աշխարհի համար ամենակարևորի մասին. մշակույթի, գիտության, բարեգործության, տիեզերքում մեր տեղի և տիեզերքի հետ կապված մեր երազանքների մասին:
ՙՆոյեմբերի 23-ին Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող Ռամադա հյուրանոցում ողջ օրը նվիրված է լինելու գիտությանը:
12:00-ից 20:00-ը Դուք կտեղեկանաք, թե`
Այս ամենի մասին, և ոչ միայն, «Unistar Armenia» փառատոնի գիտական օրվա ընթացքում կպատմեն գիտնականները, տիեզերագնացներն ու համաշխարհային կարգի մասնագետները: Ձեզ նաև սպասելու են տիեզերական մեդիտացիայի սեանսներ:
Դասախոսությունների միջև ընդմիջումների ժամական Դուք կկարողանաք «թռչել տիեզերք»՝ դիտելով «Felix&Paul Studios» կանադական ընկերության կողմից նկարահանված «Տիեզերքի հետազոտողներ» տեսաֆիլմը վիրտուալ իրականության ձևաչափով:
23.11.19-ից 26.01.20-ը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կգործի «Տիեզերքն ու վրձինները. պատկերելով Երկիրը» ցուցահանդեսը: Դուք հնարավորություն կունենաք տեսնելու առասպելական տիեզերագնաց-օդաչուների՝ Ալեքսեյ Լեոնովի և Վլադիմիր Ջանիբեկովի աշխատանքները, ինչպես նաև տեսնելու տիեզերքն այնպիսին, ինչպիսին այն տեսել են Մարտիրոս Սարյանը, Թամարա Տեր-Ղևոնդյանը, Տիգրան Մանիկյանը: Ցուցահանդեսը նվիրված է երկու հանճարների՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի և տիեզերագնաց և նկարիչ Ալեքսեյ Լեոնովի հանդիպմանը: Այդ հանդիպման ժամանակ Ալեքսեյ Լեոնովը զարմանում է, երբ տեսնում է, որ Մարտիրոս Սարյանի կտավների վրա երկիրն ունի ճիշտ այն տեսքը, ինչպիսին այն տեսնում են տիեզերագնացները Միջազգային տիեզերական կայանից:
Նոյեմբերի 24-ը նվիրված է լինելու բարեգործությանը: «Unistar Armenia» փառատոնի շրջանակներում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ուռուցքաբանության և արյունաբանության բաժանմունքում «City of Smile» հիմնադրամի հետ համատեղ կանցկացվի տիեզերական արթ-թերապիայի վարպետաց դաս տիեզերագնացների մասնակցությամբ: Օրվա ավարտին Ռամադա հյուրանոցում տեղի կունենա «կլոր սեղան» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Փառատոնի ամբողջական ծրագրին ծանոթանալ և տոմսերը գնել կարող եք unistararmenia.com կայքէջում:
Փառատոնի հարթակներն են՝
Մ. Սարյանի տուն-թանգարան (Սարյան 3, Երևան)
RAMADA HOTEL & SUITES BY WYNDHAM YEREVAN (Բյուզանդ 15, Երևան)
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության բաժանմունք՚, - ասվում է փառատոնի կազմակերպիչների կողմից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում: