Արմինֆո.Առանց բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնության՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհնար է։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:
<Պետք է հաշվի առնվի տարածաշրջանի ողջ բնակչության կարծիքը ։ Չէ որ կարգավորման հիմնարար սկզբունքների բոլոր տարբերակների համաձայն ՝ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք իրավունք են ստանում վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր և, համապատասխանաբար, մասնակցել իրենց ապագա ճակատագրի որոշմանը։ Թե այդ իրավունքն ինչպես կիրագործվի, եւ երբ ՝ կողմերը պետք է որոշեն>, - նշել է Պոպովը ։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանում է Հայաստանի վարչապետի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափը փոխելելու գաղափարը, և արդյոք որեւէ փոփոխություն է տեղի ունեցել Ռուսաստանի դիրքորոշման մեջ՝ ռուսաստանցի միջնորդն ընդգծել է, որ Մոսկվայի դիրքորոշումը բանակցային ձեւաչափի վերաբերյալ միշտ հետեւողական է եղել: <Մենք բազմիցս ասել ենք, որ կողմերը պետք է համաձայնեցնեն եւ որոշեն մասնակիցների կազմը։ Խորհրդակցությունների եւ հետագա բանակցությունների վաղ փուլում, երբ դադարել էին մարտական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը համապատասխան բանակցությունների մասնակից էր, որոնք սկսվել էին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո: Այնուհետև որոշվեց, որ Ղարաբաղի շահերը ներկայացնելու է Երևանը ։ Եթե ժամանակի ընթացքում կողմերը պայմանավորվեն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միանալու մասին, մենք կաջակցենք այդ որոշմանը>, - ասել է Պոպովը ։
Ռուս դիվանագետը արձանագրել է, որ իրավիճակը սահմանին եւ շփման գծում մնում է համեմատաբար հանգիստ, վերականգնվել է Երեւանի եւ Բաքվի միջեւ <թեժ գիծը>: <Կարծում ենք, որ այս ամենը վկայում է բնակչությանը խաղաղության նախապատրաստմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու կողմերի մտադրության մասին: Սակայն, մեր միջնորդության հիմնական թեման մնում է հակամարտության կայուն կարգավորման հասնելու հարցում կողմերին ցուցաբերվող աջակցությունը>,-ասել է ռուս համանախագահը ։
Ընդ որում, նա տեղեկացրել է, որ Հայաստանի նոր ղեկավարությանը ժամանակ էր անհրաժեշտ ղարաբաղյան բարդ գործընթացի բոլոր մանրամասներին ծանոթանալու համար։ Պոպովի խոսքով ՝ այդ թեման քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարարի Երեւան կատարած վերջին այցի ընթացքում: <Հույս կա, որ տեսանելի ժամանակահատվածում կողմերի միջեւ կվերսկսվի առարկայական զրույցը>, - ասել է նա ։